Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-4752-12.02.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 2-րդ կետի «առաջադրումներ կատարելու համար սահմանված ժամկետը լրանալուց» բառերը փոխարինել «առաջադրումից» բառով:

2. 2-րդ մասի սկզբում լրացնել «Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը:

3. Լրացնել 5-րդ մասով.

«5. Սահմանադրական դատարանի դատավորի միաժամանակ թափուր երկու եւ ավելի տեղերի համար թեկնածուների առաջադրումները կատարվում են Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցողների կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: