Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի թիվ ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 4-րդ կետում՝
ա. «ավագ օպերլիազոր,» բառերից հետո լրացնել «ավագ պարեկ,» բառերով.
բ. «օպերլիազոր» բառից հետո լրացնել «, պարեկ,» բառով:
2) 5-րդ կետում «կրտսեր տեսուչ,» բառերից հետո լրացնել «-կրտսեր պարեկ,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «30» թիվը փոխարինել «35» թվով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասում՝«պաշտոններում» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ պարեկի եւ ավագ պարեկի պաշտոնների,» բառերով:
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ մասով.
«6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում(բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների եւ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների)՝ ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք:Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ վերջինիս կազմում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացը ավարտելուց հետո:»
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածըլրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.1) Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր եւ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման՝ երեք տարին մեկ անգամ:»:
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի եւ դասընթացների կազմակերպման եւ իրականացման նպատակով կարող են ներգրավվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձինք, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Կրթական ծրագրերում ներգրավված, սակայն ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ընտրության կարգը եւ ներկայացվող չափանիշները սահմանում է ոստիկանության պետը՝ հաշվի առնելով կրթական ծրագրի առանձնահատկությունները:»:
Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածը
1) 1-ին մասի «նախնական եւ»բառերը հանել:
2) 10-րդ մասում «լեյտենանտի կոչում» բառերից հետո լրացնել «, իսկ պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե վերջիններս նշանակվեն ոստիկանության միջին խմբիպաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում» բառերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
3. Մինչեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժի մեջ մտնելու օրը ոստիկանության ուսումնական հաստատության կողմից նախնական մասնագիտական կրթության հայտարարված ծրագրերով (բացառությամբ պարեկի նախնական մասնագիտական կրթության) կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
4. Սույն օրենքի ընդունումից հետո Ոստիկանության՝ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման ծառայողների առաջին կազմին պաշտոնի նշանակում է Ոստիկանության պետը: