Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6061-07.05.2020,25.05.2020-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի  ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետը`

ա. «ավագ օպերլիազոր,» բառերից հետո լրացնել «ավագ պարեկ,» բառերով,

բ. «օպերլիազոր» բառից հետո լրացնել «, պարեկ,» բառով.

2) 5-րդ կետը «կրտսեր տեսուչ,» բառերից հետո լրացնել «-կրտսեր պարեկ,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «30» թիվը փոխարինել «35» թվով:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը «պաշտոններում» բառից հետո լրացնել «` բացառությամբ պարեկի եւ ավագ պարեկի պաշտոնների,» բառերով.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում(բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների եւ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների)` ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք:Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ վերջինիս կազմում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացը ավարտելուց հետո:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման` կրտսեր եւ միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման` երեք տարին մեկ անգամ:»:

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի եւ դասընթացների կազմակերպման եւ իրականացման նպատակով կարող են ներգրավվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձինք, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Կրթական ծրագրերում ներգրավված, սակայն ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ընտրության կարգը եւ ներկայացվող չափանիշները սահմանում է ոստիկանության պետը` հաշվի առնելով կրթական ծրագրի առանձնահատկությունները:»:

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «նախնական եւ» բառերը հանել:

2) 10-րդ մասը «լեյտենանտի կոչում» բառերից հետո լրացնել «, իսկ պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե վերջիններս նշանակվեն ոստիկանության միջին խմբիպաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում» բառերով:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժի մեջ մտնելու օրը ոստիկանության ուսումնական հաստատության կողմից նախնական մասնագիտական կրթության հայտարարված ծրագրերով (բացառությամբ պարեկի նախնական մասնագիտական կրթության) կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Սույն օրենքի ընդունումից հետո Ոստիկանության` պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման ծառայողների առաջին կազմին պաշտոնի նշանակում է Ոստիկանության պետը: