Հոդված 1. Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի 11-րդ հոդվածում լրացնել նոր` 4-րդ մաս.
«4. Եթե արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հանգեցնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների եւ խստացումների, ինչի հետեւանքով մարդիկ զրկվում են միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելուց եւ եկամուտներից` օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց տրամադրվում է առնվազն եռամսյա վարկային արձակուրդ՝ առանց այդ ամիսների համար տոկոսների հաշվարկման:» :
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ