Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-59810-24.05.2005-ՖՎ,ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության «Գույքահարկի մասին» օրենքում (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491, այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունները՝

Հոդված 1. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8)-րդ կետում՝ «որոնք դեռեւu չեն uտացել իրավունքների պետական գրանցում:» բառակապակցության մեջ վերջակետը փոխարինել ստորակետով եւ լրացնել՝ «ինչպես նաեւ սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:» բառակապակցությունը:

Հոդված 2. Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում կատարել հետեւյալ փոփոխությունները՝.

ա) oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաuի 1)-ին կետում` «5-րդ եւ 6-րդ» բառակապակցության «եւ» տառը փոխարինել ստորակետով

բ) oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաuի 1)-ին կետում «6-րդ» բառից հետո ավելացնել «եւ 8-րդ» բառակապակցությունը՝շարունակելով ինչպես կետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: