Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-475-12.02.2020,25.05.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 134-րդ հոդվածի

1. 1-ին մասի վերջում ավելացնել նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Թեկնածուների առաջադրման փաստաթղթերն Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգով նախատեսված դեպքերում իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում Աշխատակազմի միջոցով:»

2. 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3. 6-րդ մասի վերջում ավելացնել նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Աշխատակազմը իրավասու անձի պահանջով նրան տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:»

4. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Եթե թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին`

1) համապատասխանում են, ապա դրանք ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմը գրանցում եւ Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը.

2) չեն համապատասխանում, ապա դրանք ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմը իրավասու անձին տեղեկացնում է այդ մասին` առաջարկելով մինչեւ թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը ուղղել փաստաթղթերում առկա ձեւական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում` համալրել այդ ցանկը: Եթե սահմանված ժամկետում թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չեն համապատասխանեցվում, ապա Աշխատակազմն անհապաղ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին:»

5. Ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Թեկնածուների անձնական գործերը ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 136-138-րդ եւ 141-144-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` Ազգային ժողովի նախագահը, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես են գալիս թեկնածուների առաջադրման մասին հայտարարությամբ»

6. Ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

« 9. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչեւ Ազգային ժողովի նիստում տվյալ պաշտոնում ընտրության հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթների ավարտը:»

Հոդված 3. Օրենքի 135-րդ հոդվածի

1. 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը պարտադիր քննարկման ենթակա են Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում կամ կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել հետեւյալ դեպքերում.

1) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո, եթե  թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունեն երկու կամ ավելի թվով մարմիններ եւ առնվազն մեկ թեկնածու առաջադրվել է.

2) թեկնածուի առաջադրումից հետո, եթե  թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունի մեկ մարմին:»

Հոդված 4. Օրենքի 136-րդ հոդվածի

1. 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 5-րդ մասի «Հարցը» բառը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 137-րդ հոդվածի

1. 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 6-րդի մասի «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 138-րդ հոդվածի

1. 7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 8-րդ մասի «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 139-րդ հոդվածի

1. 7-րդ մասի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով:

2. 9-րդ մասի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 141-րդ հոդվածի

1. 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 6-րդ մասի «հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում,»  բառերը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է» բառերով:

Հոդված 9. Օրենքի 142-րդ հոդվածի

1. 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 5-րդ մասի`

1) «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով:

2) «, թեկնածուի առաջադրումից հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» բառերը հանել:

Հոդված 10. Օրենքի 143-րդ հոդվածի

1. 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 5-րդ մասից հանել «, թեկնածուների առաջադրումից հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» բառերը:

Հոդված 11. Օրենքի 144-րդ հոդվածի

1. 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2. 6-րդ մասի`

1) «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով:

2) «, թեկնածուների ներկայացման ժամկետը լրանալուց հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում» բառերը հանել:

Հոդված 12. Օրենքի 145-րդ հոդվածի

1. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող են քննարկվել հանձնաժողովի  արտահերթ նիստում: Իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի մեկ թեկնածու: Հարցի քննարկման ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:»

2. 6-րդ մասի`

1) «Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում  սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու:» նախադասությունը հանել:

2) 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին թեկնածու չի առաջարկվում, ապա դրանից հետո` տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:»

3. 7-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

4. 8-րդ մասի`

1) «հարցը» բառը փոխարինել «հարցն Ազգային ժողովի նիստում» բառերով:

2) «, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում» բառերը հանել:

Հոդված 13. Օրենքի 146-րդ հոդվածի

1. 1-ին մասը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օրենքով ստեղծված ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն այդ օրենքով նախատեսված մարմինները: Թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով: Դիմումին կցվում են օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը թեկնածուի առաջադրման փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է իրավասու մարմնին` նշելով պատճառների մասին:»

2. Ավելացնել 4-րդ մաս.

«4. Ինքնավար մարմնի անդամի նշանակման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով:»
3. Ավելացնել 5-րդ մաս.

«5. Ինքնավար մարմնի անդամը նշանակվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 
Ամփոփաթերթ