Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-577-20.04.2020,25.05.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3) ջերմոցային, անասնապահական թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով` միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ կետում հանել «համայնքի վարչական սահմաններից դուրս» բառերը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը, 75-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 76-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:

Հոդված 4. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասում` «փոխանակման» բառից հետո լրացնել «,իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն` համայնքի ավագանու որոշմամբ» բառերով.
2) 4-րդ մասը «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:»:

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է: Հողամասի աճուրդը կազմակերպելու համար աճուրդի կազմակերպիչը իր իրավասության շրջանակում ստեղծում է աճուրդային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ եւ ավագանու անդամներ: Աճուրդի կազմակերպիչը` աճուրդային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար եւ արձանագրող:».

2) 2-րդ մասը «այլ միջոցներով» բառերից հետո լրացնել եւ http://www.azdarar.am էլեկտրոնային հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նա եւ համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում բառերով եւ «մեկնարկային գինը» բառերից հետո լրացնել «նախավճարը, քայլի չափը» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, եւ նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաեւ աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին` «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մրցույթներ եւ աճուրդներ կազմակերպելու հետ կապված համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով եւ սակարկողը կարող է գինն ավելացնել քայլի չափից ոչ պակաս գումարով:».

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Հայտերի ընդունումը եւ մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ գրանցված անձինք եւ աճուրդի մասնակից չհամարվող անձինք: Գրանցված անձինք սահմանված կարգով վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը եւ աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդի գործընթացին մասնակցում են դիտորդի կարգավիճակով».

6) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«9. Աճուրդի արձանագրությունն ստորագրում են աճուրդային հանձնաժողովի անդամները, աճուրդում հաղթող ճանաչված անձը, ցանկության դեպքում, աճուրդի մյուս մասնակիցները: Արձանագրությունը եւ աճուրդի փաստաթղթերի փաթեթը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից:»:

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «եթե աճուրդի մասնակցության համար հայտ չի ներկայացվել,» բառերը փոխարինել «եթե ներկայացվել մասնակցության մեկ հայտ» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «պատկանող հողամասերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական եւ անտառային հողերի)» բառերով»:

Հոդված 11. Օրենսգրքի 77-րդ հոդվածի

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.Համայնքի տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ավագանին ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ եւ ավագանու անդամներ:»: Համայնքի ավագանին` մրցութային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար եւ արձանագրող:»:
2) Օրենսգրքի 77-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Անտառները եւ անտառային հողերը օգտագործման, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրվում են շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կողմից` կառավարության սահմանված կարգով:»:

Հոդված 12. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) «զանգվածային լրատվության միջոցներով» բառերից հետո լրացնել « եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ համապատասխան համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում`

1) հանել «կամ մարզպետի» բառերը.

2) «վերջիններիս» բառը փոխարինել «վերջինիս» բառով:

Հոդված 14. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «,համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին» բառերը.

2) 3-րդ մասից հանել «,իսկ մարզպետը` պետական սեփականություն» եւ «,մարզպետի» բառերը:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ