Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «Գյումրի եւ Վանաձոր համայնքներում» բառերը հանել, «տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները» բառերից հետո լրացնել «համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով.
«2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎՈՂ ԱՎԱԳԱՆԻ ՈՒՆԵՑՈՂ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 53-րդ, 73-րդ եւ 76-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից: Ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության
ընտրական օրենսգրքով:»:
Հոդված 6. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության «Գյումրու (Վանաձորի)» բառերը փոխարինել «(նշվում է համապատասխան համայնքի անվանումը)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 102-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենքի 68-րդ եւ 75-րդ հոդվածների դրույթները չեն գործում այն համայնքների մասով, որոնց ավագանին ձեւավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով եւ շարունակում է պաշտոնավարել:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: