Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի 44-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2-րդ մաս.
«2. Քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 44-րդ եւ 46-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: