Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5673-15.04.2020,25.05.2020-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի  (այսուհետ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի 44-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով.

«2. Քաղաքապետի ընտրության անցկացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 44-րդ եւ 46-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: