Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Պ-417-10.12.2019-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 98-րդ հոդվածի 5-րդ մասում «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «եւ (կամ) «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 106-րդ հոդվածի առաջին մասում «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «եւ (կամ) «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: