Հոդված 1. 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «կատարելը» բառից հետո լրացնել «,նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը» բառերը,
2) 3-րդ մասում`
ա) «գործի լուծման համար,» բառերից հետո լրացնել «կամ նոտարական ակտի կայացման համար» բառերը,
բ) «վճիռ կամ որոշում կայացնելը» բառերից հետո լրացնել հետեւյալ բառեր «կամ նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողության ընթացքում մինչեւ նոտարական ակտ կայացնելը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: