Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում` «վճարները» բառը փոխարինել «վճարների տեսակները» բառերով.
2) 3-րդ մասում` «տուրքեր եւ վճարներ» բառերը փոխարինել «տուրքերի եւ վճարների տեսակները եւ դրանց դրույքաչափերը» բառերով.
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) համայնքի վարչական տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին եւ 4.2-րդ կետերով.
«4.1) համայնքի վարչական տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար.
4.2) համայնքի վարչական տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար:»:
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-ին եւ 5.2-րդ կետերով.
«5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար:».
5.2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար:»:
5) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) համայնքի վարչական տարածքում` խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում` տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:».
6) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում` տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:».
7) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) համայնքի վարչական տարածքում` հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններին համապատասխան, տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար:».
8) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանում) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 14-րդ կետը` «նկարչական» բառից հետո լրացնել «, սպորտի» բառով.
2) 18-րդ կետում «համայնքի» բառը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմի» բառերով.
3) 19-րդ կետից հետո լրացնել նոր կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար,
21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու համար:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի.
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքներում տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` ավագանու որոշմամբ սահմանված գոտիների համար կարող են սահմանվել տեղական տուրքերի եւ վճարների տարբեր դրույքաչափեր:».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Գյուղական կամ քաղաքային բնակավայրերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի համար` օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) համայնքի վարչական տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին եւ 4.2-րդ կետերով.
«4.1) համայնքի վարչական տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.
4.2) համայնքի վարչական տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ:»:
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-ին եւ 5.2-րդ կետերով.
«5.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.
5.2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ:».
5) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
6) համայնքի վարչական տարածքում` խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում` տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ:».
6) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում` տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` քսան հազար դրամ:».
7) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) համայնքի վարչական տարածքում` հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման համայնքի ավագանու որոշմամբ հաստատված կանոններհն համապատասխան, տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`».
8) 12-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը «համար`» բառից հետո լրացնել «երեք հազար դրամից» բառերով.
9) 12-րդ կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը «համար`» բառից հետո լրացնել «հինգ հարյուր դրամից» բառերով.
10) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշան, անվանում) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաեւ ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար` օրացուցային տարվա համար հարյուր հազար դրամ:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերի համար կարող են հաշվարկվել 0.3, գյուղական այլ բնակավայրերի համար` 0.5, քաղաքային այլ բնակավայրերի համար` 1.0-3.0, իսկ Երեւան քաղաքում` 1.0-7.0 գործակիցների կիրառմամբ:»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 9-14-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերում` «գումարի» բառը փոխարինել «վճարի» բառով.
2) 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18) համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար:».
3) 19-րդ կետից հետո լրացնել նոր 20-րդ եւ 21-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«20) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար,
21) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: