Հոդված 1.
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում զինծառայողների, փրկարարական ծառայողների, քրեակատարողական ծառայողների եւ դատական ակտերի հարկադիր կատարողների վրա: Սույն մասում նշված անձանց ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում նրանց վարձատրությունը պահպանվում է:»
Հոդված 2.
Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների կամմինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ՝ վարձու աշխատողներ)» բառերը,
2) 4-րդ մասում «ժամանակավորապես» բառերը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով,
3) 6-րդ մասում «հիմնական գործատուի» բառերը փոխարինել «գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, ում ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ)» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասում «հիմնական (նպաստը հաշվարկող եւ նշանակող)» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող եւ նշանակող» բառերով,
2) 10-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.
«10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում «օրվանից» բառը փոխարինել «օրվան հաջորդող ամսվանից» բառերով:
Հոդված 5.
Օրենքի 25-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը «վարձու աշխատողին» բառերից հետո լրացնել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով, «հիմնական աշխատավայրի» բառերը փոխարինել «նպաստը հաշվարկող եւ նշանակող» բառերով,
2) 5-րդ մասի 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:
Հոդված 6.
Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Վարձու աշխատողի մայրության նպաստը վերահաշվարկվում է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում իր եկամտի վերաբերյալ վարձու աշխատողի կողմից գործատուին (նպաստը հաշվարկող եւ վճարող) լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում: Այս դեպքում մայրության նպաստը վճարվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:»,
2) 5-րդ մասում «ընդհատվելու» բառից հետո ավելացնել «, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ գործատուներից մեկի մոտ ընդհատվելու» բառերը:
Հոդված 7.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա(այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից առաջ է): Ընդ որում, այս դեպքում.
1) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում,
2) եթե մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող հանդիսացած՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է 2019 թվականին եւ շարունակվել է 2020 թվականին, ապա նրան, որպես միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի, ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելիս ժամանակավոր անաշխատունակության առաջին օր է համարվում 2020 թվականի հունվարի 1-ը:
Սույն օրենքի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին մայրության նպաստ նշանակելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա(այն դեպքերի վրա, երբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո է): Ընդ որում.
1) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչեւ սույն oրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով,
2) եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (բացառությամբ՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված՝ վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2019 թվականին է, ապա նրան մայրության նպաստը տրվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» oրենքով սահմանված կարգով, գործատուի կողմից: