Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի հավելված 1-ով հաստատված աղյուսակում (այսուհետ` Աղյուսակ)`
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետ | 10.00 |
տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողեր.
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալ | 9.50 |
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության ավագ դատախազ | 9.25 |
Հոդված 2.
Աղյուսակի`
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազ | 9.00 |
տողում «իրականացնող» բառից հետո լրացնել «վարչության» բառը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: