«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածը 1-ին մասի 2.2-րդ կետից հանել «3-րդ,» թիվը, իսկ «8-10-րդ» թվերը փոխարինել «8-րդ եւ 10-րդ» թվերով:
Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հայրության արձակուրդը:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 176.1-ին հոդվածով.
«Հոդված 176.1. Հայրության արձակուրդը
1. Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:»:»:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: