Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-504-06.03.2020,11.06.2020-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:»:

Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածը 1-ին մասի 2.2-րդ կետից հանել «3-րդ,» թիվը, իսկ «8-10-րդ» թվերը փոխարինել «8-րդ եւ 10-րդ» թվերով:

Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) հայրության արձակուրդը:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 176.1-ին հոդվածով.

«Հոդված 176.1. Հայրության արձակուրդը

1. Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:»:»:

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: