Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ ենթակետով.
«6.3. Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների արտադրության համար տարեկան՝ |
բազային տուրքի 200-ապատիկի չափով»
|
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 20-րդ, 21-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերը։
Հոդված 3 . Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից։