Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «393-րդ» թվից հետո լրացնել «, 393.1.-ին» թվով:
Հոդված 2. Օրենսգրքում լրացնել նոր` 393.1.-ին հոդված.
«Հոդված 393.1. Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը
1. Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: