Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-648-12.06.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 83-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել 5-րդ կետով.

«5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները)` այդ վարչական ակտը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով»:

2) 2-րդ մասում` «2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով» բառերով,

3) 5-րդ մասի «վիճարկման հայցի» բառերը փոխարինել «վիճարկվող վարչական ակտի» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները) ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու (վիճարկելու) պահանջով ներկայացված վիճարկման հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները համարվում են վերացած: