Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ. ապրիլի 18-ի թիվ ՀՕ 528-Ն) 215-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.
ա) 1-ին մասում
«հազարապատիկի չափով» բառերից հետո լրացնել «`մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ» բառերը.
«հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «վեց տարի ժամկետով` մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ» բառերով.
բ) 2- րդ մասում«գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը փոխարինել «մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ» բառերով.
գ) 3- րդ մասում «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը փոխարինել «մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ» բառերով
դ) 4-րդ մասում «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը փոխարինել «մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ» բառերով
ե) 5-րդ մասում`
- «երկուհազարապատիկը» բառը փոխարինել «հազարապատիկը» բառով.
- լրացնել «բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող արժեքը» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի մշակման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների ապօրինի շրջանառության կանխարգելումը` ՀՀ քրեական օրենսգրքով տրված մաքսանենգության որակումը մաքսային սահմանով տեղափոխվող դրոշմավորման ենթակա ապրանքների մասով խստացնելու ճանապարհով, : Համաձայն նախագծի` գործող «տեղափոխված ապրանքերի կամ առարկաների արժեքը հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցելու» վերաբերյալ դրույթը ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ տեղափոխելու դեպքում՝ սահմանվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: