Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-601-30.05.2005-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2002 թվականի) 215-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.

ա) 1-ին մասում՝ «հազարապատիկի չափով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ» բառերը, «հինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ» բառերով.

բ) 2-րդ մասում «բռնագրավմամբ» բառից հետո հանել «կամ առանց դրա» բառերը.

գ) 3-րդ մասում «բռնագրավմամբ» բառից հետո հանել «կամ առանց դրա» բառերը.

դ) 4-րդ մասում «բռնագրավմամբ» բառից հետո հանել «կամ առանց դրա» բառերը.

ե) 5-րդ մասում` «երկուհազարապատիկը» բառը փոխարինել «հազարապատիկը» բառով, եւ լրացնել «բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)» բառերով՝

զ) լրացնել նոր` 6-րդ մասով.

«Սույն հոդվածում գույք է համարվում մաքսանենգության առարկաները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: