Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀO-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 36-րդ հոդվածի`
1. 1-ին մասում լրացնել նոր` 3.1-ին կետ`
«3.1). լիցենզավորված անձի կողմից Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո` 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում.»
2. 2-րդ մասում «3-րդ» թվից եւ բառից հետո լրացնել «3.1-րդ» թիվը եւ բառը.
3. 8-րդ մասում «3-րդ» թվից եւ բառից հետո լրացնել «3.1-րդ» թիվը եւ բառը:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «3-րդ» թվից եւ բառից հետո լրացնել «3.1.-րդ» թիվը եւ բառը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ