Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-655-15.06.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 9-րդ մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 135-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «տոկոսի չափով, եթե տվյալ հարկ վճարողը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով չի ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման` նույն մասով սահմանված այլընտրանքային եղանակը» բառերը փոխարինել «տոկոսով հաշվարկվող գումարի եւ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման նպատակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված`

1) նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի մեջ չեն ներառվում (այդ գումարից նվազեցվում են)`

ա. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հաշվարկվող շրջանառության հարկի գումարում առկա` շահութահարկի հաշվարկային մասնաբաժինները, ինչպես նաեւ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հաշվարկվող շահութահարկի գումարները,

բ. շահութահարկի այն գումարները, որոնց վճարումից շահութահարկ վճարողներն ազատված են Օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված դեպքերում,

գ. շահութահարկի այն գումարները, որոնք նվազեցվում են Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերում,

դ. մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով` Օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան հաշվարկված շահութահարկի գումարները,

ե. Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված` օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները,

զ. նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից ստուգմամբ կամ վերստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ հարկային տարիներին են դրանք վերաբերում).

2) նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար` մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետը հարկային մարմին ներկայացված` Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում (այդ թվում` ճշտված) արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: Սույն կետի կիրառության իմաստով`

ա. սույն հոդվածի 1-ին մասում սահմանված` շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետից հետո հարկային մարմին ներկայացված` տվյալ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների ավելացվող կամ պակասեցվող գումարները` պայմանավորված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի փոփոխությամբ (այդ թվում` եռամսյակի որեւէ հաշվետու ամսվա համար ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում) հաշվի չեն առնվում շահութահարկի կանխավճարի մեծության հաշվարկման համար,

բ. հարկային մարմնի իրականացրած ստուգման կամ վերստուգման արդյունքներով նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացվող` ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի վերահաշվարկներ չեն կատարվում:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մինչեւ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչեւ նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարելու համար նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի փոխարեն ընդունվում է վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով (այդ թվում` ճշտված) արտացոլված շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարը:».

4) 4-րդ մասնուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառված) կամ որպես նոտար նշանակված հարկ վճարողները` համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառման) կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա եռամսյակների համար, իսկ նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաեւ ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողները ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:».

6) 8-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի «կանխավճարը կարող է կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով» բառերը փոխարինել «կանխավճարներ չի կատարում» բառերով, իսկ 2-րդ կետում «կանխավճարը կարող են կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով» բառերը փոխարինել «կանխավճարներ չեն կատարում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հոդված 5. 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

Հոդված 6. 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով եւ չափով հաշվարկված շահութահարկի կանխավճարի եւ 2019 թվականի շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի տարբերության չափով ճշգրտվում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո առաջիկա եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարը: