Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 12.06.1985 թվականի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Եթե ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման փաստն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է պետական սեփականություն` այն անձը, որին ամրակցված է այդ տրանսպորտայն միջոցը,եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:»
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի`
ա/ 2-րդ մասում «երրորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:
բ/ 4-րդ մասում «Վարագուրապատման կարգի» բառերը փոխարինել «Տեսադաշտը փակող վարագուրապատմամբ» բառերով, «վարելը» բառից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի» բառերով, սանկցիայում`«հնգապատիկից մինչեւ տասնապատիկ» բառերը փոխարինել «հիսունապատիկի» բառով,
գ/ 5-րդ մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «քառապատիկի» բառով,
դ/ 6-րդ մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի» բառով,
ե/ 7-րդ մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը «երեսնապատիկի» բառով,
զ/ 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 123.1-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով»:
բ/ 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Տրանսպորտայն միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաներ օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:»
գ/ 123.1-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 124 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմիցճանապարհային նշանների կամ ճանապարհի երթեւեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը, խաչմերուկների, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների, հետիոտնային անցատեղերի անցման, վազանցի, շարքերի եւ/կամ երթեւեկության ուղղության փոփոխման կանոնները խախտելը, մարդկանց եւ/կամ բեռների փոխադրման կանոնները խախտելը, ռադիոկապից եւ/կամ հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը, օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելը, հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի` բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների, եւ/կամ կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով
Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկի չափով:
Երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի 5-րդ մասում նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երեք ամիս ժամանակով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաեւ կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկից չափով:
Սույն հոդվածի 9-րդ մասում նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է վարելու իրավունքից զրկում` երկու ամիս ժամանակով:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից ճանապարհատրանսպոր՟տային պատահարի մասնակից վարորդի ինքնակամ հեռանալը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցապատիկից չափով:
Հոդված 5. Օրենսգրքի 124.1-րդ հոդվածի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 126-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Վարորդներիկամ տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը կամ սահմանված կարգին համապատասխան սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ վարելու իրավունքից զրկում` մինչեւ մեկ տարի ժամանակով:
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից տրանսպորտային միջոցների վարումը ոչ սթափ վիճակում գտնվող անձին հանձնելը,
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 8. Օրենսգրքի 127-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9 . Օրենսգրքի 128-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով,
բ/ 2-րդ մասի սանկցիայում՝ «յոթնապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով,
գ/ 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 129-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով,
բ/ իսկ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 132-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ յոթնապատիկի» բառերը փոխարինել «վեցապատիկի» բառով,
բ/ 2-րդ մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «ութապատիկի» բառով,
գ/ 3-րդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 133-րդ հոդվածում «Հարբած» բառը փոխարինել «Ոչ սթափ» բառերով, սանկցիայում` «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 134-րդ հոդվածի`
ա/ 1-ին մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի», իսկ «քառապատիկից մինչեւ ութապատիկի» բառերը՝ «հնգապատիկի» բառերով,
բ/ 2-րդ մասի սանկցիայում «կրկնապատիկից մինչեւ քառապատիկի» բառերը փոխարինել «եռապատիկի», իսկ «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը՝ «քառապատիկի» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 134.1-րդ հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 140-րդ հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել նոր 169.15-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 169.15. Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը.
Վճարողների կողմից բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում բնապահպանական մարմիններ չներկայացնելը, ինչպես նաեւ դրանք ոչ սահմանված ձեւով կամ աղավաղումներով կամ անստորագիր ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վճարողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումները մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար վճարողն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:
Հոդված 17. Օրենսգրքի 224-րդ հոդվածի`
ա/ 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2/ սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով /վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ/, 134.1, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետավտոտեսչության բաժանմունքի /բաժնի, վարչության/ պետը կամ պետի տեղակալը, իսկ ոստիկանության բաժնում պետավտոտեսչության բաժանմունք /բաժին/ չլինելու դեպքում` ոստիկանության բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննության կարող են մասնակցել նաեւ աշխատողների կոլեկտիվների եւ/կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:»:
բ/ 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 7-րդ մասերով, 128-րդ, 131-134, 134.1 եւ 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայությանստորաբաժանումների հրամանատարները եւ նրանց տեղակալները, պետավտոտեսուչները, ճանապարհապարեկային ծառայությանտեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափը ներառյալ:»:
Հոդված 18. Օրենսգրքի 242-րդ հոդվածի «169.4-րդ, 169.9-րդ» թվերը փոխարինել «157-րդ, 169.15-րդ հոդվածներով, 182.1-րդ հոդվածներով (բնապահպանական տեսչական մարմինների մասով),» թվերով եւ բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ .
«Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակվելուց, իսկ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելուց հետո 30-օրյա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է»:
Սույն օրենսգրքի 123-129-րդ, 132-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակվելուց, իսկ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում, բողոքն առանց բավարարման թողնելուց հետո 60-օրյա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափըհնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձնման:»
Հոդված 20. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134-րդ հոդվածով /վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ/, 134.1, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից մեկ տարվա ընթացքում» բառերով :
Հոդված 21. Օրենսգրքի 310 հոդվածի`
ա/ առաջին պարբերությունը խմբագրել հետեւյալ կերպ. «Եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա դրանք ենթակա են առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի եւ վարչական իրավախախտում կատարած անձի կողմից:
Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո տասնհինգ օրյա ժամկետում համապատասխան մարմինը դիմում է դատարան` առգրաված առարկան բռնագրավելու պահանջով:
Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան ենթակա է առգրավման հետեւյալմարմինների կողմից`»:
բ/ 3-րդ պարբերությունում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «123.1 հոդվածի երկրորդ մասով,» բառերով:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքը կիրառվում է միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված խախտումների նկատմամբ: