Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6_ի վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1247-րդ հոդվածում`
1. վերնագրում եւ 1-ին պարբերությունում «տուրքը» բառը փոխարինել «վճարը» բառով:
2. լրացնել նոր պարբերությամբ`
Ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելը առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ