Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-518-19.03.2020,15.06.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 211 -ին հոդվածի 2-րդ մասի «ե» կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, ինչպես նաեւ դրա անդամների ընտրությունը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ սույն օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ ընդհանուր ժողովը չունի խորհրդի անդամների ընտրության եւ լիազորությունների դադարեցման իրավասություն: Խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում, բացառությամբ սույն օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ ընդհանուր ժողովում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.»:

Հոդված 2. Օրենքի 213 -րդ հոդվածում`

1. 1-ին մասի վերջում լրացնել նոր պարբերություն.

«Սույն մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:».

2. 4-րդ մասի 3-րդ պարբերությունից «մասնակցում են» բառից հետո նշված «միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա» բառերը հանել.

3. լրացնել նոր` 5-րդ մաս.

«5. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ:».

4. լրացնել նոր` 6-րդ մաս.

«6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական  կազմակերպության ներկայացուցիչ, կամ ունի միկրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ կամ ում կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա եւ ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող` օրենքով սահմանված հիմքերը:

Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում:»:

Հոդված 3. Օրենքի 219 -րդ հոդվածում`

1. 1-ին մասից հանել «իր դիմումի համաձայն կամ» բառերը.

2. լրացնել նոր` 1.1-ին մաս.

«1.1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

ա) իր դիմումի համաձայն.

բ) մահանալու դեպքում.

գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում լրացնել նոր նախադասություն`

«Սույն օրենքի 213 -րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ:»:

Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում ««դ», «ե», «ժ» եւ «ժբ»» բառերը փոխարինել «5-րդ, 11-րդ եւ 13-րդ» թվերով եւ բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ