Armenian ARMSCII Armenian
Կ-047-26.07.2007-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.    «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  2002  թվականի  հուլիuի  3-ի  ՀO-401-Ն  օրենքի  (այսուհետեւ՝ օրենք)  4-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բառերով.

«- քննչական գլխավոր վարչության պետ.»:

Հոդված 2.  Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.

«1.1 Ոստիկանությունում քննչի, ավագ քննիչի, հատկապեu կարեւոր գործերով ավագ քննիչ, բաժանմունքի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժնի պետի, վարչության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոններին կարող են նշանակվել սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին բավարարող եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին եւ քննչական գլխավոր վարչության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվանը հաջորդող տասներորդ  օրվանից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը: