Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի) 2-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում, 6-րդ հոդվածի 2-րդ, 17-րդ, 20-րդ եւ 28-րդ կետերում, 47-րդ հոդվածի երկրորդ մասում, 53-րդ հոդվածի երկրորդ մասի 14-րդ կետում, 55-րդ հոդվածի չորրորդ մասի 29-րդ կետում, 58-րդ հոդվածի առաջին մասում, 59-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետում, 60-րդ հոդվածի առաջին մասում, 69-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետում, 74-րդ հոդվածի առաջին մասում, 77-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում եւ չորրորդ մասի 1-ին կետում, 79-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում, 98-րդ հոդվածի առաջին մասում, 99-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում, 107-րդ հոդվածի 4-րդ կետում, 119-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում, 129-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում, 130-րդ հոդվածի առաջին մասում, 132-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում, 135-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետում, 450-րդ հոդվածի առաջին մասում, 452-րդ հոդվածի 1-ին կետում, 458-րդ հոդվածի առաջին մասում, 459-րդ հոդվածի առաջին մասում, 460-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում, 462-րդ հոդվածի առաջին մասում եւ 464-րդ հոդվածի առաջին մասում «արգելված» բառը փոխարինել «չթույլատրված» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը լրացնել «եւ քրեական օրենքով նախատեսված դեպքերում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Քրեական դատավարության օրենքի կիրառման սահմանափակումները
1. Սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դիվանագիտական արտոնություններից եւ անձեռնմխելիությունից օգտվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենսգրքի 445-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական ընդդատությունից ազատված այլ անձանց վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի։
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 51-րդ գլխի նորմերով եւ այլ օրենքներով։»։
Հոդված 4. Օրենսգրքի 6-րդ հոդվածում՝
1) 18-րդ կետի «մեղադրանքի կողմի» բառերը փոխարինել «քրեական հետապնդման մարմնի» բառերով.
2) 40-րդ կետը «ամուսնու ծնողները» բառերից հետո լրացնել «, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 25-րդ կետում եւ 189-րդ հոդվածում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով։
Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաեւ սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։»։
Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Դատական քննության հրապարակայնությունը
1. Քրեական գործերի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի։
2. Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական եւ ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով։
Դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում, եթե դա չի վնասի արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը, դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել նաեւ՝
1) անձնական եւ ընտանեկան կյանքին, անձի պատվին եւ արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով.
2) անձի սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
3) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաեւ ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։
3. Դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին դատարանի որոշումը կարող է կայացվել ամբողջ դատական քննության կամ դրա համապատասխան մասի վերաբերյալ։ Դռնփակ դատական քննությունն անցկացվում է քրեական դատավարության նորմերի պահպանմամբ։
4. Դատարանների դատավճիռները եւ այլ վերջնական որոշումները հայտարարվում են հրապարակայնորեն։ Դռնփակ դատական քննություն անցկացնելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կարող են հրապարակայնորեն հայտարարվել դատավճռի կամ այլ վերջնական որոշման միայն ներածական եւ եզրափակիչ մասերը. չեն հրապարակվում այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար:»։
Հոդված 8. Օրենսգրքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Կրկնակի դատապարտման եւ պատժման անթույլատրելիությունը
1. Ոչ ոք չի կարող կրկին դատապարտվել եւ պատժվել այն արարքի համար, որի
համար նա արդեն դատապարտվել եւ պատժվել է։
2. Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը՝ մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի դատապարտյալի վիճակի վատթարացում։
3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման։
4. Սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերի կանոնները չեն գործում սույն օրենսգրքի 408-րդ եւ 4081-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։»։
Հոդված 9. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝
1) «հանցագործությունները եւ հանցագործություն կատարած անձանց բացահայտելու համար» բառերը փոխարինել «հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն.
«Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով։»։
Հոդված 10. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝
1) առաջին մասի 3-րդ կետի «օրինաչափ» բառը փոխարինել «իրավաչափ» բառով, իսկ 11-րդ կետից հանել «չավարտված» բառը.
2) երկրորդ մասը «մեղադրյալի» բառից առաջ լրացնել «կասկածյալի կամ» բառերով.
3) երրորդ մասից հանել «հետաքննության մարմինը, » բառերը.
4) հինգերորդ մասի «մեղադրյալի» բառը փոխարինել «ամբաստանյալի» բառով:
Հոդված 11. Օրենսգրքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չիրականացնել քրեական հետապնդում, կարճել քրեական գործի վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը
1. Դատարանը, դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ եւ 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են քրեական գործ չհարուցել եւ քրեական հետապնդում չիրականացնել։
3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ եւ 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումը։»։
Հոդված 12. Օրենսգրքի 41-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի «կալանքի» բառը փոխարինել «կալանավորման» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասում`
1) 1-ին կետի՝
ա) «վերացնել հետաքննության մարմնի եւ քննիչի կայացրած որոշումը քրեական գործը կարճելու մասին» բառերը փոխարինել «վերացնել քննիչի կայացրած որոշումը քրեական գործը կարճելու մասին» բառերով,
բ) վերջը լրացնել «, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ» բառերով.
2) 5-րդ կետը «հետաքննության» բառից հետո լրացնել «եւ նախաքննության» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 53-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետում, 141-րդ հոդվածի 1-8-րդ եւ 10-րդ կետերում «կալանքի տակ պահվող» բառերը, 65-րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետում «կալանքի վերցված» բառերը, ինչպես նաեւ 99-րդ հոդվածի չորրորդ մասի 4-րդ կետում «կալանքի տակ գտնվող» բառերը փոխարինել «կալանավորված» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝
1) չորրորդ մասի՝
ա) 1-ին կետը «զննություն» բառից հետո լրացնել «հետազոտման համար վերցնել նմուշներ» բառերով,
բ) 13-րդ կետը լրացնել «եւ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին» բառերով,
գ) 18-րդ կետի «վճարելուց» բառը փոխարինել «ստանալու համար սահմանված վճարումներից» բառերով,
դ) 22-րդ կետից «կասկածյալին եւ» բառերը հանել, իսկ «որոնց» բառը փոխարինել «որի» բառով,
ե) 23-րդ եւ 28-րդ կետերը «միասին» բառից հետո լրացնել «եւ այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 51-րդ մաս.
«51. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից։»։
Հոդված 16. Օրենսգրքի 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով:»:
Հոդված 17. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասի՝
ա) 2-րդ կետը «դեպքի վայրի զննություն» բառերից հետո մնացած բառերը փոխարինել «, հետազոտման համար վերցնում է նմուշներ եւ նշանակում փորձաքննություն» բառերով,
բ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարողին ի հայտ բերելու կամ քննչական անհետաձգելի գործողությունները ավարտելու, ինչպես նաեւ քննիչի ներգրավման պահից անհապաղ գործը հանձնում է քննիչին.»,
գ) 8-րդ կետում «հայտարարությունները» բառը փոխարինել «հաղորդումները» բառով,
դ) 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) երրորդ մասի «քրեական գործի վարույթը կարճելու» բառերը հանել, իսկ «՝ հետաքննության մարմնի լիազորություններից օգտվում է միայն հետաքննության մարմնի պետը» բառերը փոխարինել «մասին հետաքննություն կատարող անձի կողմից կայացված որոշումները հաստատվում են հետաքննության մարմնի պետի կողմից» բառերով։
Հոդված 18. Օրենսգրքի 62-րդ հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերում «կալանքից» բառը փոխարինել «արգելանքից» բառով։
Հոդված 19. Օրենսգրքի 63-րդ հոդվածի երկրորդ մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաեւ զինվորական մասի հրամանատարությանը, հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղյակ պահելու արգելանքի տակ պահելու իր տեղի եւ հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի եւ հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ շահագրգիռ այլ պետությանը։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.»։
Հոդված 20. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, կոչվում է ամբաստանյալ:».
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մաս.
«3. Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ, իսկ եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է՝ արդարացված։»:
Հոդված 21. Օրենսգրքի 65-րդ հոդվածի երկրորդ մասում՝
1) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաեւ զինվորական մասի հրամանատարությանը, տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի եւ հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին արգելանքի վերցնելու դեպքում նրան պահելու տեղի եւ հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ շահագրգիռ այլ պետությանը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվելու համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է այն բավարարել.».
2) 16-րդ կետը «դրանցից» բառից հետո լրացնել «անվճար» բառով:
Հոդված 22. Օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետից հանել «սրված» բառը։
Հոդված 23. Օրենսգրքի 70-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.
«7. Միեւնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ պաշտպան, բացառությամբ պաշտպանյալների շահերի միջեւ հակասության առկայության, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ վտանգ կա, որ նրանց միջեւ պաշտպանի շփումները կարող են խոչընդոտել արդարադատության իրականացմանը։»։
Հոդված 24. Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել «, ինչպես նաեւ որպես պաշտպան հանդես գալու՝ կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը» բառերով:
Հոդված 25. Օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասը «պաշտպանին» բառից հետո լրացնել «թույլատրել մասնակցելու վարույթին» բառերով։
Հոդված 26. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝
1) առաջին մասի 16-րդ կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով.
2) երկրորդ մասը լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։
Հոդված 27. Օրենսգրքի 85-րդ հոդվածի առաջին մասի առաջին նախադասության «իր համաձայնությամբ,» բառերը հանել։
Հոդված 28. Օրենսգրքի 86-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ կետից հանել «դատական նիստի» բառերը։
Հոդված 29. Օրենսգրքի 90-րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելու ժամանակ՝ դատավորների կոլեգիան՝ առանց բացարկվող դատավորի մասնակցության, իսկ եթե բացարկ է հայտնվել դատավորների մեծամասնության կամ դատարանի ամբողջ կազմի դեմ՝ կոլեգիան՝ ամբողջ կազմով:»։
Հոդված 30. Օրենսգրքի 12-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 12
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 98. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը
1. Քրեական դատա՟վա՟րու՟թյանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու եւ դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետեւանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:
Սույն գլխում «մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:
2. Քրեական դատա՟վա՟րու՟թյանը մասնակցող անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի (սույն գլխում այսուհետ` պաշտպանվող անձ) պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:
4. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, եւ նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:
5. Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու սույն օրենսգրքով սահմանված կարգով։
6. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:
7. Ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչա՟կազմի ղեկավարը համապատասխանաբար ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձեւով պա՟տիժը կրող անձի պաշտպանության համար կարող է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմին՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:
Հոդված 981 . Պաշտպանության միջոցները
Պաշտպանության միջոցներն են՝
1) անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում.
2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը.
3) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը եւ այլ գույքը պահպանելը.
4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը եւ վտանգի մա՟սին հայտնելը.
5) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը եւ հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը.
6) պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրա՟կա՟նացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը.
7) կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը.
8) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.
9) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը.
10) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը.
11) դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը.
12) դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:
Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել մեկից ավելի պաշտպանության միջոցներ:
Պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով եւ պայմաններով պաշտպանության ենթակա անձի պաշտպանությունը կարող է իրականացվել նաեւ օտարերկրյա պետության տարածքում։
Հոդված 982 . Քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին նախազգուշացնելը
Պաշտպանվող անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի մասին վկայող փաստերի առկայության դեպքում, որոնք բավարար չեն այն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, որից սպասվում է բռնության կամ այլ հանցանքի կատարման վտանգ, քրեական վարույթն իրականացնող մարմինը նրան պաշտոնապես նախազգուշացնում է քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին: Նախազգուշացումը կատարվում է անձից ստորագրություն վերցնելով:
Հոդված 983 . Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը
Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների պաշտ՟պանությունն իրականացվում է`
1) քրեական գործի նյութերում եւ այլ փաստաթղթերում կամ տեղեկություններ պարունակող կրիչներում, ինչ՟պես նաեւ քննչական գործողությունների կամ դատական նիստերի ար՟ձանագրություններում անձի մասին տեղեկությունների սահմանափակումով՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործում առկա արձանագրային տվյալներում պաշտպանվող անձի ազգանունը, անունը, հայրանունը կեղծանուններով փոխարինելու միջոցով:
Տեղեկությունները սահմանափակելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը եւ դրան առնչվող նյութերն առանձնացվում են քրեական գործի մյուս նյութերից եւ պահվում վարույթն իրա՟կանացնող մարմնի մոտ:
Հիմնական վարույթից առանձնացված որոշմանը եւ դրան առնչվող նյութերին ծանոթանալը մատչելի է միայն դատարանին եւ քրեական հետապնդումն իրականացնող մարմնին, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրան կարող են ծանոթանալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որեւէ հանգամանք պարզելու համար.
2) պաշտպանվող անձի մասին տեղե՟կու՟թյուն՟ներ տրամադրելու վրա ժամանակավոր արգելք դնելով:
Հոդված 984 . Անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը եւ այլ գույքը պահպանելը
1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտ՟պանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահ՟պա՟նությունը:
2. Պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սար՟քա՟վորվում են հակա՟հրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխ՟վում են նրա բնա՟կարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի (միջոցների) պե՟տա՟կան համարանիշերը:
Հոդված 985. Անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը եւ վտանգի մասին հայտնելը
Պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման համար օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրամադրվում են անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ նրան հայտնվում է սպասվող վտան՟գի մասին:
Հոդված 986 . Վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը եւ հեռախոսային կամ այլ հաղորդումները գաղտնալսելը
Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնում է նրա հեռախոսային կամ այլ խոսակ՟ցու՟թյուն՟ների գաղտնալսում: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կիրառ՟վել ձայնագրառում:
Հոդված 987 . Պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը
Քրեական վա՟րույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու համար անհրա՟ժեշտության դեպքում պաշտպանվող անձի փոխադրման անվտան՟գու՟թյունն ապահո՟վում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Հոդված 988 . Կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելը
Քրեական վարույթն իրականացնող մարմինը օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ընտրում է խափանման այնպիսի միջոց, որը կբացառի բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Որոշման մասին տեղեկացվում է նաեւ պաշտպանվող անձը:
Հոդված 989 . Բնակության այլ վայր փոխադրելը
1. Պաշտպանվող անձը ժամանակավոր կամ մշտապես փոխադրվում է բնակության այլ վայր:
2. Բնակության այլ վայր փո՟խա՟դրելն իրականացվում է պաշտպանվող անձի գրավոր հա՟մա՟ձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական ան՟վտան՟գությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:
Հոդված 9810 . Ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելը
1. Անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել պաշտպանվող անձի ինքնու՟թյունը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ կարող է փոխ՟վել նրա արտաքինը:
2. Փաստաթղթերի փոխարինումը, արտաքինը փոխելը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունը, իրականացվում են պաշտպանվող անձի գրավոր հա՟մա՟ձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական ան՟վտան՟գությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:
Հոդված 9811 . Աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը
1. Եթե պաշտպանվող անձին ուղղված վտանգի վերացման հա՟մար պահանջվում է, որ նա թողնի նախկին աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը, ապա քրեական վարույթ իրականացնող մարմինն այդ անձի միջնորդությամբ կամ համաձայնությամբ օգնում է տեղավորվել նոր աշ՟խա՟տանքի, ծառայության կամ ուսման վայր:
2. Պաշտպանվող անձի հարկադիր պարապուրդի ժամկետը հաշ՟վակցվում է որպես աշխատանքային ստաժ, եւ այդ ժամկետի համար վճարվում է փոխհա՟տուցում, որը չի կարող նախկին աշխատանքի կամ ծառայության համար տրված աշխատավարձից ցածր լինել: Նոր աշ՟խատանքի կամ ծառայության վայրում ցածր աշխատավարձի դեպքում աշխա՟տավարձերի տար՟բերությունը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պաշտպանվող անձին ուսման այլ վայր տեղավորելիս պետք է հաշվի առնվեն նրա նախկին ուսման վայրում առկա պայմանները:
Հոդված 9812 . Դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը
1. Պաշտպանվող անձի անվտանգության շահերից ելնելով՝ դատական նիստի նախագահողն իրավասու է առանձին անձանց հեռացնելու դատական նիստերի դահլիճից:
2. Պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համար դատական նիստի նախագահողն անցկացնում է դռնփակ դատական քննություն, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում:
Հոդված 9813. Պաշտպանվող անձի հարցաքննությունը դատարանի կողմից
1. Դատարանի կողմից պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց նրա ինքնության մասին տվյալների հրապարակման, կարող է կատարվել կեղծանվան օգտագործմամբ: Պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել դատական նիստերի դահլիճից ամբաստանյալի եւ պաշտպանության կողմի ներկայացուցչին հեռացնելուց հետո:
2. Անհրաժեշտության դեպքում պաշտպանվող անձի հարցաքննությունը կարող է կատարվել այնպիսի պայմաններում, որոնք բացառում են անձի ինքնության ճանաչումը: Այդ նպատակով կարող են օգտագործվել դիմակ, շպար, պաշտպանվող անձի ձայնը փոփոխող սարք եւ օրենքին չհակասող պաշտպանության այլ միջոցներ:
3. Պաշտպանվող անձի հարցաքննությունը, առանց դատավարության մյուս մասնակիցների ակներեւ տեսանելիության, կարող է կատարվել տեսաձայնային եւ տեխնիկական այլ միջոցների (շղարշ, պաշտպանիչ էկրան, թաղանթ) օգնությամբ՝ դատավարության սահմանափակ շրջանակով մասնակիցների մասնակցությամբ՝ գաղտնիության պահպանման մասին նախազգուշացումով:
4. Բացառիկ դեպքերում դատարանը կարող է պաշտպանվող անձին ազատել դատական նիստին մասնակցելու պարտականությունից՝ նրա կողմից նախկինում տրված ցուցմունքի գրավոր հաստատման առկայության դեպքում:
5. Անհրաժեշտության դեպքում դատական նիստի նախագահողը կարող է դատաքննության ընթացքում արգելել տեսաձայնային եւ այլ միջոցներով հարցաքննության տեսաձայնագրառումը:
Հոդված 99. Պաշտպանվող անձի իրավունքները եւ պարտականությունները
1. Պաշտպանվող անձն իրավունք ունի`
1) ներկայացնելու միջնորդություն պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին.
2) իմանալու իր նկատմամբ իրականացվող պաշտպանության միջոցի կամ միջոցների, դրանց տեսակի, իրականացման, ժամկետի եւ դադարեցման մասին.
3) դատական կարգով բողոքարկելու քրեական վարույթն իրականացնող մարմնի, նրա պաշտոնատար ան՟ձի որոշումները, գործողությունները կամ անգոր՟ծությունը.
4) հրաժարվելու պաշտպանության միջոցներից։
2. Պաշտպանվող անձը պարտավոր է`
1) կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջները.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնին անհապաղ տեղյակ պահել իրեն սպառնացող վտանգի կամ հակաիրավական գործողության յուրաքանչյուր դեպքի, իր անձնական կյանքում եւ գործունեության մեջ տեղի ունեցած եւ պաշտպանվող անձի պաշտպանությանն առնչվող ցանկացած փոփոխության մասին.
3) խուսափել որեւէ գործունեությունից, որը կարող է խոչընդոտել պաշտպանության միջոցի արդյունավետ կիրառմանը.
4) պահպանել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ժամանակավոր օգտագործման համար իրեն հանձնված գույքը եւ փաստաթղթերը:
3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշում կայացնելուց հետո պարտավոր է պաշտպանվող անձին անհապաղ բացատրել նրա իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ աջակցել պաշտպանվող անձին այդ իրավունքների իրականացման եւ պարտականությունների կատարման գործում:
Հոդված 991 . Պաշտպանության միջոցների դադարեցման հիմքերը եւ կարգը
1. Պաշտպանության միջոցների իրականացումը կարող է դադարեցվել, եթե պաշտպանվող անձը՝
1) այդ մասին ներկայացրել է գրավոր դիմում.
2) տվել է կեղծ ցուցմունք, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
3) չի կատարել սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտականությունները.
4) այլեւս պաշտպանության կարիք չունի՝ իր կյանքին կամ անվտանգությանը սպառնացող իրական վտանգի վերացման պատճառով.
5) մահացել է:
2. Պաշտպանության միջոցների իրականացման դադարեցումը կատարվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է պաշտպանվող անձին, որը կարող է այն բողոքարկել դատական կարգով:»:
Հոդված 31. Օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ կետով.
«41) տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները.»։
Հոդված 32. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին կետում «բնույթը`» բառը փոխարինել «բնույթը եւ ծանրության աստիճանը`» բառերով:
Հոդված 33. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1131 -րդ հոդվածով.
«Հոդված 1131 . Մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները
1. Տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները մինչդատական վարույթում եւ դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա հաղորդած գրավոր կամ բանավոր տվյալներն են կատարված հանցագործության մասին։
2. Մեկ այլ քրեական գործով կասկածյալը կամ մեղադրյալը կամ ամբաստանյալը կարող է հարցաքննվել ինչպես այդ գործով, այնպես էլ այն գործով իր մեղադրանքի շրջանակներում ցանկացած հանգամանքի շուրջ, որի առնչությամբ ինքը ներգրավվել է հարցաքննվելու համար։
3. Մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հարցաքննությունը կատարվում է կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։»։
Հոդված 34. Օրենսգրքի 135-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «կասկածյալը կամ» բառերը։
Հոդված 35. Օրենսգրքի 136-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Քրեական պատասխանատվության անձեռնմխելությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին։»։
Հոդված 36. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝
1) երրորդ մասի երրորդ նախադասության «կամ մեղադրյալը, կամ նրա պաշտպանը ծանոթանում են գործի նյութերին» բառերը հանել.
2) չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչեւ 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչեւ 12 ամիս։ Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի։
Միեւնույն քրեական գործով, ինչպես նաեւ դրան միացված կամ դրանից անջատված քրեական գործով մեղադրյալին կրկին կալանքի տակ վերցնելու դեպքում կալանքի տակ մնալու ժամկետը հաշվվում է` այն ժամանակը հաշվի առնելով, որը մեղադրյալը ավելի վաղ անցկացրել է կալանքի տակ։»։
Հոդված 37. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝
1) առաջին մասը՝
ա) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող է դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ։».
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կալանքի տակ գտնվող մեղադրյալին եւ նրա պաշտպանին քրեական գործի նյութերը ծանոթանալու համար ներկայացվում են կալանքի տակ պահելու սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված առավելագույն ժամկետները լրանալուց ոչ ուշ, քան 30 օր առաջ, եւ եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում նշված ժամկետում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ 138-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված ժամկետների շրջանակներում կարող է երկարացվել մինչեւ գործի նյութերին մեղադրյալի ու նրա պաշտպանի ծանոթանալը եւ դատախազի կողմից գործը դատարան ուղարկելը։ Գործով մի քանի մեղադրյալի առկայության դեպքում կալանքի ժամկետը կարող է երկարացվել նաեւ մնացած մեղադրյալների մասով, եթե չեն վերացել նրանց կալանքի տակ պահելու հիմքերը։».
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մաս.
«4. Քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելիս դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը։»։
Հոդված 38. Օրենսգրքի 141-րդ հոդվածում, 142-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերում, 151-րդ հոդվածի չորրորդ մասում, 173-րդ հոդվածի չորրորդ մասում, 287-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում «կալանքի տակ պահելու վայր», իսկ 288-րդ հոդվածի յոթերորդ մասում «կալանավորված անձի գտնվելու վայր» բառերը փոխարինել «կալանավորվածներին պահելու վայր» բառերով:
Հոդված 39. Օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասը «զորահավաքներ» բառից հետո լրացնել «կամ վարժահավաքներ» բառերով։
Հոդված 40. Օրենսգրքի 150-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 150. Խափանման միջոցների բողոքարկումը
1. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի եւ հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին։
2. Մինչդատական վարույթում խափանման միջոց կիրառելու կամ այն մերժելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետը երկարացնելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան։»։
Հոդված 41. Օրենսգրքի 151-րդ հոդվածի երրորդ մասում՝
1) «նաեւ քրեական հետապնդման մարմնի կողմից» բառերը փոխարինել «նաեւ դատախազի կողմից» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն.
«Գրավի ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը քրեական գործով մինչդատական վարույթում կարող է փոփոխվել եւ վերացվել նաեւ քննիչի կողմից՝ դատախազի համաձայնությամբ։»։
Հոդված 42. Օրենսգրքի 152-րդ հոդվածում՝
1) առաջին մասի «հետաքննության մարմինը եւ քննիչն իրավունք ունեն» բառերը փոխարինել «քննիչն իրավունք ունի» բառերով, իսկ «պետական ծառայող» բառերը՝ «հանրային ծառայության մեջ գտնվող» բառերով.
2) երրորդ մասից հանել «, հետաքննության մարմնի» բառերը։
Հոդված 43. Օրենսգրքի 153-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, վկային եւ տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, ինչպես նաեւ վկան եւ տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչեւ 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց եւ ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
Բերման չեն կարող ենթարկվել նաեւ օրենքով նախատեսված այլ անձինք։»։
Հոդված 44. Օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասից, 206-րդ հոդվածի չորրորդ մասից, 207-րդ հոդվածի չորրորդ մասից, 339-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետից եւ 339-րդ հոդվածի երրորդ մասից հանել «ակնհայտ» բառը։
Հոդված 45. Օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասում «եւ նշանակվել փորձաքննություն» բառերը փոխարինել «, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։» բառերով։
Հոդված 46. Օրենսգրքի 184-րդ հոդվածի երկրորդ մասը «հոդվածը» բառից հետո լրացնել «հոդվածի մասը կամ կետը,» բառերով:
Հոդված 47. Օրենսգրքի 185-րդ հոդվածում՝
1) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է համապատասխան դատախազին։».
2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով։».
3) հինգերորդ մասի առաջին նախադասությունից հանել «վերաքննիչ» բառը։
Հոդված 48. Օրենսգրքի 186-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 186. Հանցագործության մասին հաղորդումն ըստ ենթակայության հանձնելը
Քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է հանցագործության մասին հաղորդումն առանց գործ հարուցելու հանձնել ըստ ենթակայության, երբ քրեական գործի հարուցման հարցի լուծման համար հանցանքի կատարման վայրում անհրաժեշտ է կատարել դեպքին առնչվող նախնական գործողություններ։»։
Հոդված 49. Օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նախաքննությունը պարտադիր է բոլոր քրեական գործերով։»։
Հոդված 50. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. Քննչական ենթակայությունը
1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-111-րդ, 122-րդ, 125-127-րդ, 129-134-րդ, 138-142-րդ, 143-164-րդ, 168-1691-րդ, 172-րդ, 200-201-րդ, 217-232-րդ, 240-241-րդ, 248-249-րդ, 277-291-րդ, 293-րդ, 300-րդ, 308-320-րդ, 327-328-րդ, 331-332-րդ, 336-րդ, 341-րդ, 343-3451-րդ, 347-353-րդ, 356-387-րդ, 390-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության քննիչները։
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ, 250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 388-389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները։
3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-121-րդ, 123-124-րդ, 128-րդ, 135-137-րդ, 166-167-րդ, 170-171-րդ, 173-199-րդ, 202-214-րդ, 233-239-րդ, 242-247-րդ, 251-276-րդ, 292-րդ, 294-298-րդ, 321-326-րդ, 354-355-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները։
4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 165-րդ, 216-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ եւ 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը։
5. Պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների, նոտարների, ինչպես նաեւ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, փրկարարական մարմիններում պետական հատուկ ծառայություն կատարող անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ զինվորական մասի տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են դատախազության քննիչները։
6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ, 200-րդ, 308-310-րդ, 314-315-րդ եւ 345-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նաեւ ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների քննիչները, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են այդ մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում։
7. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա եւ սույն հոդվածի չորրորդ եւ վեցերորդ մասերով չնախատեսված հանցագործությունների բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը։»։
Հոդված 51. Օրենսգրքի 193-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Դատախազի ցուցումները տրվում են գրավոր եւ պարտադիր են քննչական բաժնի պետի համար, որոնք կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի։
Անհետաձգելի դեպքում դատախազի ցուցումները կարող են տրվել բանավոր, սակայն դրանք ենթակա են գրավոր ձեւակերպման ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։»։
Հոդված 52. Օրենսգրքի 195-րդ հոդվածի երկրորդ մասը «անջատելու,» բառից հետո լրացնել «անձին որպես մեղադրյալ ներգրավելու,» բառերով։
Հոդված 53. Օրենսգրքի 197-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մասով.
«7. Քրեական գործի նախաքննությունը վերսկսելու, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, ինչպես նաեւ կարճված գործի վարույթը նորոգելու դեպքերում նախաքննությունը պետք է ավարտվի մեկամսյա ժամկետում՝ համապատասխանաբար գործի նախաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու, լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործը քննիչի կողմից ստանալու, գործի վարույթը նորոգելու մասին որոշում կայացնելու օրվանից սկսած։ Այդ ժամկետի հետագա երկարացումը կարող է կատարվել սույն հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով։»։
Հոդված 54. Օրենսգրքի 205-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ձերբակալված կասկածյալը եւ կալանքի տակ գտնվող մեղադրյալը կանչվում են նրանց պահելու վայրի վարչակազմի միջոցով։»։
Հոդված 55. Օրենսգրքի 209-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունը «նշվում են՝» բառերից հետո լրացնել «դրա կատարման տեղը եւ ժամանակը,» բառերով։
Հոդված 56. Օրենսգրքի 211-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասից հանել «Ձերբակալված» բառը, իսկ «24 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «36 ժամվա ընթացքում» բառերով.
2) երրորդ մասի «հրաժարվելու իրավունքը» բառերը փոխարինել «, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) իրավունքները» բառերով։
Հոդված 57. Օրենսգրքի 212-րդ հոդվածում՝
1) առաջին մասը «առաջադրելուց հետո» բառերից հետո լրացնել «անհապաղ, բայց ոչ ուշ, քան» բառերով.
2) ութերորդ մասի «հրաժարվելու նրա իրավունքը» բառերը փոխարինել «, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) նրա իրավունքները» բառերով։
Հոդված 58. Օրենսգրքի 217-րդ հոդվածը «առարկաների,» բառից հետո լրացնել «փաստաթղթերի,» բառով:
Հոդված 59. Օրենսգրքի 218-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ եւ երրորդ պարբերություններով.
«Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ եւ դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է նշվեն նաեւ համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները եւ ստացված արդյունքները։
Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ այդ մասին պետք է նախօրոք տեղյակ պահվեն քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք, իսկ արձանագրությունում պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել նշված անձինք։»։
Հոդված 60. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Արտաշիրմմանը՝ իրենց ցանկությամբ, իրավունք ունեն մասնակցելու նաեւ տուժողի մերձավոր ազգականները։».
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ մաս.
«5. Արտաշիրմումը չի կարող կատարվել առանց արտաշիրմվողի մերձավոր ազգականների համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մերձավոր ազգականներից թեկուզ մեկը մասնակցել կամ որեւէ կերպ առնչվել է արտաշիրմվողի մահվան հետ կապված դեպքին, կամ եթե հնարավոր չէ այլ կերպ պարզել դեպքի հանգամանքներն ու լուծել գործի ընթացքը։»։
Հոդված 61. Օրենսգրքի 221-րդ հոդվածի հինգերորդ մասը «Քննիչի հայեցողությամբ» բառերից հետո լրացնել «կամ ճանաչողի ցանկությամբ» բառերով։
Հոդված 62. Օրենսգրքի 222-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Այն առարկաների, որոնց նմանատիպ առարկաներ անհնար է կամ դժվար է ձեռք բերել, ճանաչումը կատարվում է ներկայացված մեկ օրինակով:»:
Հոդված 63. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասից հանել «ինչպես նաեւ այն առարկաների, որոնց նմանատիպ առարկաներ անհնար է կամ դժվար է ձեռք բերել,» բառերը:
Հոդված 64. Օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասը «հետախուզվող անձանց,» բառերից հետո լրացնել «հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց,» բառերով։
Հոդված 65. Օրենսգրքի 228-րդ հոդվածի վեցերորդ մասը «խուզարկություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ մասով եւ սույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, երբ խուզարկությունը կարող է կատարվել միայն դատարանի որոշման հիման վրա» բառերով:
Հոդված 66. Օրենսգրքի 229-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) հանցագործության մեջ կասկածվողին բռնելիս եւ ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին բերելիս.
2) հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալելիս եւ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելիս.»։
Հոդված 67. Օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասը «առգրավում» բառից առաջ լրացնել «զննում եւ» բառերով:
Հոդված 68. Օրենսգրքի 35-րդ գլխի վերնագիրը «Փորձաքննություն» բառից հետո լրացնել «նշանակելը եւ» բառերով:
Հոդված 69. Օրենսգրքի 248-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Քննիչն իրավունք ունի ներկա գտնվելու փորձաքննություն կատարելիս։
Դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիահերձում կատարելիս, որպես կանոն, ներկա է գտնվում քննիչը։
Քննիչի համաձայնությամբ եւ փորձագետի թույլտվությամբ փորձաքննությանը կարող են մասնակցել նաեւ դատավարության մասնակիցները, եթե դա չի խոչընդոտի գործի քննությանը։»։
Հոդված 70. Օրենսգրքի 261-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Որոշման եզրափակիչ մասում շարադրվում են քրեական գործը կարճելու հիմքերը, օրենքի նորմը, որի հիման վրա կայացվում է որոշումը, խափանման միջոցը վերացնելու, կալանքի տակ գտնվող գույքի եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրեղեն ապացույցների տնօրինման վերաբերյալ հարցերը։»։
Հոդված 71. Օրենսգրքի 262-րդ հոդվածի առաջին մասը «ներկայացուցիչներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը» բառերով:
Հոդված 72. Օրենսգրքի 269-րդ հոդվածից հանել «կասկածյալին,» բառը։
Հոդված 73. Օրենսգրքի 270-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Եթե քրեական հետապնդումը հարուցվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ապա այդ մասին պետք է նշվի մեղադրական եզրակացության նկարագրական - պատճառաբանական մասում։»։
Հոդված 74. Օրենսգրքի 280-րդ հոդվածը «դատահոգեբանական» բառից հետո լրացնել «, դատահոգեբուժական» բառով։
Հոդված 75. Օրենսգրքի 283-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Բնակարանի խուզարկության միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ։»։
Հոդված 76. Օրենսգրքի 285-րդ հոդվածում`
1) վերնագիրը «ընտրելու» բառից հետո լրացնել «կամ կալանավորման ժամկետը երկարացնելու» բառերով.
2) երկրորդ եւ երրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ձեւով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին:
Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանը քննում է մրջնորդությունը ներկայացրած անձի եւ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին:
3. Անազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննության դատական նիստին նրա մասնակցության հարցը պետք է ապահովի վարույթն իրականացնող մարմինը:».
3) հինգերորդ մասի առաջին նախադասությունը «ընտրելու» բառից հետո լրացնել «, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը փոխարինել հետեւյալ խմբագրությամբ երկու նախադասությամբ. «Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին եւ տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձեւով ուղարկում է նրանց: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման:»։
Հոդված 77. Օրենսգրքի 295-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ընդ որում, եթե գործի վարույթը կասեցվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվելու հիմքով, ապա սույն օրենսգրքով իրավասու մարմինը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցը փոխելու հարցը։»։
Հոդված 78. Օրենսգրքի 301-րդ հոդվածում՝
1) վերնագիրը լրացնել «եւ դատական քննության անընդհատությունը» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մաս.
«3. Յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակից։ Նույն դատավորի (դատավորների) կողմից նախքան սկսված գործի դատական քննությունն ավարտելը կամ կասեցնելը կամ հետաձգելը այլ քրեական գործեր քննել չի թույլատրվում։»։
Հոդված 79. Օրենսգրքի 304-րդ հոդվածի երկրորդ մասում՝
1) երրորդ նախադասության «տեւական ժամանակով,» բառերը փոխարինել «անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու կամ տեւական բուժում պահանջող հիվանդության կամ որեւէ այլ հիմքով երկար ժամանակով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառով» բառերով.
2) վերջին նախադասությունը «գործին» բառից հետո լրացնել «, եւ որի արդյունքում գործի համար էական հանգամանքներ են պարզվել» բառերով։
Հոդված 80. Օրենսգրքի 314-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով.
«5. Դատական նիստի կարգը խանգարող ամբաստանյալին նախագահողը նախազգուշացնում է, իսկ կրկին խանգարելու դեպքում դատարանի որոշմամբ նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից։
Եթե դատարանը գտնում է, որ դատական նիստին ամբաստանյալի հետագա ներկայությունը կարող է հանգեցնել դատական նիստի վարման սահմանված կարգի խախտման՝ դատարանի կամ դատավարության մասնակիցների հասցեին ակնհայտ կոպիտ վիրավորանքի կամ այլ արտառոց վարքի դրսեւորման կապակցությամբ, ապա նախագահողը դատարանի որոշմամբ նրան կարող է հեռացնել նիստերի դահլիճից անմիջապես՝ առանց նախազգուշացման։
Նշված դեպքերում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է նրա ներկայությամբ, իսկ մինչ այդ դատական դահլիճ վերադարձած ամբաստանյալի համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցների ցուցմունքները, եւ նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ եւ հարցեր տալու իր բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցներին, ինչպես նաեւ պատասխանելու առաջադրված մեղադրանքին։
6. Դատական նիստի ժամանակ կարգը խախտող մյուս անձանց դատարանը իրավունք ունի նախազգուշացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում հեռացնելու նիստերի դահլիճից, օրենքով նախատեսված դեպքերում նրանց նկատմամբ նշանակելու տուգանք։»։
Հոդված 81. Օրենսգրքի 323-րդ հոդվածի առաջին մասը, 370-րդ հոդվածի 4-րդ կետը եւ 422-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը «անունը», «անունները» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «հայրանունը», «հայրանունները» բառերով։
Հոդված 82. Օրենսգրքի 362-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 83 . Օրենսգրքի 365-րդ հոդվածի առաջին մասում «պատժի միջոցներ» բառերը փոխարինել «պատիժ» բառով:
Հոդված 84. Օրենսգրքի 371-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Եթե դատավճիռը կայացնելիս դատարանը կիրառել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա նշվում է նաեւ համապատասխան պայմանագիրը։»։
Հոդված 85. Օրենսգրքի 372-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Եթե առկա է դատավճռում նշված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա դատավճռում նշվում են նաեւ համապատասխան պայմանագիրը եւ դրանից բխող այն իրավունքը (իրավունքները), որից (որոնցից) կարող է օգտվել դատապարտյալը կամ արդարացվածը։»։
Հոդված 86. Օրենսգրքի 374-րդ հոդվածից հանել «առանց պատիժ նշանակելու, կամ» բառերը, «պայմանական դատապարտելու» բառերը փոխարինել «պատիժը պայմանականորեն չկիրառելու» բառերով, իսկ «դատավճռի կատարումը» բառերը` «պատիժը կրելը» բառերով:
Հոդված 87. Օրենսգրքի 376-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 376. Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը
1. Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը, նրա ներկայացուցիչը եւ իրավահաջորդը։ Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատավճիռն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաեւ տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատավճիռը կամ որոշումն առնչվում է նրանց շահերին։
2. Մեղադրողն իրավունք չունի բողոքարկելու դատավճիռը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական հայցը շոշափում է պետության գույքային շահերը։»։
Հոդված 88. Օրենսգրքի 379-րդ հոդվածի առաջին մասը եւ 383-րդ հոդվածի առաջին մասը «դատավճռի» բառից հետո լրացնել «կամ որոշման» բառերով։
Հոդված 89. Օրենսգրքի 382-րդ հոդվածի առաջին մասում՝
1) առաջին նախադասության «դատապարտյալին» բառը փոխարինել «ամբաստանյալին» բառով.
2) վերջին նախադասությունը «ժամկետը» բառից հետո լրացնել «, որը չի կարող 15 օրից ավելի լինել» բառերով։
Հոդված 90. Օրենսգրքի 383-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Բողոք բերած անձը եւ այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչեւ վերաքննիչ դատարանում դատական նիստն սկսվելը։ Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի համաձայնության հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը։»։
Հոդված 91. Օրենսգրքի 393-րդ հոդվածի իններորդ մասը «փակված» բառից հետո լրացնել «եւ կնքված» բառերով։
Հոդված 92. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ կետը «օրենքը» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը» բառերով։
Հոդված 93. Օրենսգիրքի 397-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը».
2) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը սույն օրենսգրքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին։»։
Հոդված 94. Օրենսգրքի 398-րդ հոդվածի երրորդ մասի 6-րդ կետը «ամբաստանյալին» բառից առաջ լրացնել «անձամբ իր պաշտպանությունն իրականացրած» բառերով։
Հոդված 95. Օրենսգրքի 399-րդ հոդվածի առաջին մասը «խիստ» բառից հետո լրացնել «կամ ակնհայտ մեղմ», իսկ «մեղմացնում» բառից հետո՝ «կամ խստացնում» բառերով։
Հոդված 96. Օրենսգրքի 403-րդ հոդվածը լրացնել «եւ հանձնման մասին դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումները» բառերով։
Հոդված 97. Օրենսգրքի 404-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը լրացնել «եւ հանձնման մասին դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ կետ.
«21) հանձնման ենթակա անձը, նրա օրինական ներկայացուցիչը՝ հանձնման մասին դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ.»:
Հոդված 98. Օրենսգրքի 406-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) նոր հանգամանքները։»։
Հոդված 99. Օրենսգրքի 407-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետից հանել «կոնկրետ ում եւ» բառերը։
Հոդված 100. Օրենսգրքի 408-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը «ցուցմունքների» բառից հետո լրացնել «թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ» բառերով:
Հոդված 101. Օրենսգրքի 411-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «Դատավճռի» բառից հետո լրացնել «եւ որոշումների» բառերով.
2) հոդվածը «դատավճիռը» բառից հետո լրացնել «կամ որոշումը» բառերով։
Հոդված 102. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «Դատավճռի» բառից հետո լրացնել «եւ որոշումների» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Հանձնման վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակման օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում:»։
Հոդված 103. Օրենսգրքի 421-րդ հոդվածում՝
1) առաջին մասը «եթե թույլ է տրվել» բառերից հետո լրացնել «նյութական եւ» բառերով.
2) երկրորդ մասից հանել «օրինական» բառը.
3) երրորդ մասը «օրենքի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի» բառերով։
Հոդված 104. Օրենսգրքի 427-րդ հոդվածում`
1) երկրորդ մասի «ի կատար է ածվում» բառերը փոխարինել «կատարման է հանձնվում» բառերով.
2) երրորդ մասի «կատարման է հանձնում» բառերը փոխարինել «ի կատար է ածում» բառերով.
3) չորրորդ մասից հանել «առանց նրա նկատմամբ պատիժ նշանակելու կամ» բառերը, իսկ «ազատազրկմամբ դատապարտվել է պայմանական կամ դատավճռի կատարման հետաձգմամբ» բառերը փոխարինել «պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատիժը կրելը հետաձգելու մասին որոշում է կայացվել» բառերով:
Հոդված 105. Օրենսգրքի 428-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Եթե կալանքի տակ գտնվող եւ ազատազրկման դատապարտված անձը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրով կամ այդպիսի օգնություն ցույց տալու համար փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա դատարանը այդ անձի նկատմամբ դատական որոշումն ի կատար ածելու որոշման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաեւ այդ անձի քաղաքացիության պետությանը։».
2) երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Այն դեպքում, երբ դատական որոշումն ի կատար է ածվում սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ, ապա ի կատար ածող մարմինը սույն մասով նախատեսված տեղեկությունները հայտնում է նաեւ սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պետություններին՝ այդ պարբերությամբ սահմանված կարգով։»։
Հոդված 106. Օրենսգրքի 429-րդ հոդվածում`
1) երկրորդ մասի «հիվանդության կամ հաշմանդամության» բառերը փոխարինել «ծանր հիվանդության» բառերով, իսկ «պայմանական վաղակետ ազատման եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու,» բառերը հանել.
2) երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ եւ երրորդ պարբերություններով.
«Եթե դատապարտյալը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է դատապարտյալների հանձնման մասին միջազգային պայմանագրով, կամ հանձնման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու դատական որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։
Դատարանը սույն օրենսգրքի 54-րդ եւ 541-րդ գլուխների նորմերով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իրեն հասցեագրված հարցմանն ընթացք տալու ուղղությամբ՝ չկասեցնելով որոշումն ի կատար ածելու ներկայացման` սույն գլխով նախատեսված դրույթների կատարումը։»։
Հոդված 107. Օրենսգրքի 434-րդ հոդվածում՝
1) առաջին եւ երրորդ մասերի «վաղակետ» բառը փոխարինել «վաղաժամկետ» բառով.
2) առաջին մասից հանել երրորդ նախադասությունը.
3) երկրորդ մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 108. Օրենսգրքի 437-րդ հոդվածում`
1) երրորդ մասի «վաղակետ» բառը փոխարինել «վաղաժամկետ» բառով.
2) չորրորդ մասի «պայմանական դատապարտության» բառերը փոխարինել «պատիժը պայմանականորեն չկիրառելու» բառերով, իսկ «պայմանական դատապարտությունը» բառերը` «պատիժը պայմանականորեն չկիրառելը» բառերով:
Հոդված 109. Օրենսգրքի 438-րդ հոդվածի չորրորդ մասի «վաղակետ» բառը փոխարինել «վաղաժամկետ» բառով:
Հոդված 110. Օրենսգրքի 457-րդ հոդվածի առաջին մասում`
1) «հանրորեն վտանգավոր» բառերը փոխարինել «քրեական օրենսգրքով չթույլատրված» բառերով.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասություն. «Դատարանի կողմից անմեղսունակության փաստը հաստատվելուց հետո կիրառվող խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման։»։
Հոդված 111.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։