1) 6-րդ կետում «հայտնաբերման» բառից հետո լրացնել «կամ հանքավայրի պաշարների վերագնահատման» բառերով:
2) 25-րդ կետում «միջոցառումներ» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան»:
3) լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51-րդ կետով.
«51) հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամաս ` օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրի տարանջատ տեղամաս, որը հաշվառված է առանձին անվանմամբ եւ սահմանանշերով:»:
Հոդված 2. 7-րդ հոդվածում`
1) 6-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «եւ ժամկետում» բառը
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-6.10 մասերով.
«6.1. Ընդերքաբանական փորձաքննությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:
6.2. Օգտակար հանածոների պաշարների գնահատմանը վերաբերող նյութերի ընդերքաբանական փորձաքննությանը լիազոր մարմնի կողմից կարող են ներգրավվել փորձագետներ:
6.3. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը, ապա լիազոր մարմինը նյութերը ստանալուց հետո` 10-օրյա
ժամկետում այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին` նշելով թերությունները: Ընդերքօգտագործողը ծանուցումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինը այդ հիմքով մերժում է դիմումը եւ 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:
6.4. Եթե ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը չեն համապատասխանում օգտակար հանածոների պաշարների եւ կանխատեսումային պաշարների դասակարգմանը կամ օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների եւ մեթոդական ցուցումների պահանջներին կամ չի հավաստվում ներկայացված տվյալների արժանահավատությունը կամ պաշարների գնահատման հաշվարկներում առկա են բացթողումներ, ապա լիազոր մարմինը դիտարկված բացթողումների վերաբերյալ տեղեկացնում է դիմումատուին` նյութերի լրամշակման նպատակով` սահմանելով լրամշակման համար հետեւյալ ժամկետային սահմանափակումները`
ա) ոչ մետաղական հանքավայրերի համար` մինչեւ 30 օր,
բ) մետաղական հանքավայրերի համար` մինչեւ 120 օր:
Եթե նշված բացթողումները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինը այդ հիմքով մերժում է դիմումը եւ 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:
6.5. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող լրակազմ նյութերը ստանալուց հետո` 5 օրյա ժամկետում լիազոր մարմինը գրավոր դիմում է բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին` առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի եւ փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաեւ դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
6.6 Բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին տրամադրում է սույն հոդվածի 6.5 մասով նախատեսված եւ իր տնօրինման տակ գտնվող առկա տեղեկատվությունը: Տեղեկատվության բացակայության դեպքում 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով սկսում է ստուգման գործընթացը եւ լիազոր մարմնին տեղեկացնում տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ:
6.7. Եթե բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրված տեղեկատվության համաձայն ընդերքօգտագործողի կողմից կատարված եւ հաշվետվությամբ ներկայացված աշխատանքների առաջնային երկրաբանական փաստագրման նյութերը արժանահավատ չեն եւ չեն համապատասխանում փաստացի իրականացված աշխատանքների հետ, ապա լիազոր մարմինը այդ հիմքով մերժում է դիմումը եւ 3-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:
6.8. Փորձաքննության գործընթացը կասեցվում է մինչեւ դիմումատուի կողմից լիազոր մարմին նյութերի լրամշակված տարբերակի ներկայացումը եւ (կամ) մինչեւ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին տրամադրած տեղեկատվության ստացման օրը:
6.9 Ընդերքաբանական փորձաքննության արդյունքում տրվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ:
6.10. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է լիազոր մարմինը:»:
3) 7- 10-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Oրենսգրքի 9-րդ հոդվածում`
1) 2-րդ մասից հանել «մետաղական» բառը:
2) 6-րդ մասում «պարտավորությունից» բառից հետո լրացնել «` պահպանելով սույն օրենսգրքով սահմանված եւ ընդերքօգտագործման իրավունքից բխող մյուս բոլոր պարտավորությունները ժամանակին եւ ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը» բառերը:
Հոդված 4. Oրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «տեղեկությունը» բառից հետո ավելացնել «ընդերքօգտագործման իրավունքի ժամկետում» բառերով:
Հոդված 5. Oրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-28-րդ կետերով.
«25) գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգի սահմանումը. 26) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման կարգի սահմանումը.
27) ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի, ընդերաօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում նաեւ կենսաբանական վերականգնման ուղեցույցերի հաստատումը.
28) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման կարգի սահմանումը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն եւ հողամասի հատկացում չի պահանջվում: Վերականգնվող պաշարների արդյունահանում կարող է իրականացվել միայն սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությամբ:»:
Հոդված 7. 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել նոր 24-րդ եւ 25-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«24) երկրաբանական ուսումնասիրության ծրագրին եւ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը:
25) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների եւ մեթոդական ցուցումների սահմանումը:»
2) 2-րդ մասի 3-րդ կետում «իրականացումը» բառից հետո լրացնել «, փորձաքննական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ» բառերով:
3) 2-րդ մասում`
ա. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, վերահաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացնման, դրամագլխից գումարի վերադարձման վերաբերյալ որոշումների ընդունումը.»,
բ. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման կարգի մշակումը.»,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությանբ 14.1-14.4-րդ կետերով.
«14.1) ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի, ընդերաօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում նաեւ կենսաբանական վերականգնման ուղեցույցերի մշակումը.
14.2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման կարգի մշակումը.
14.3) ընդերքօգտագործման իրավունքի դադարելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի նախատեսված ողջ ծավալով հատկացումներ չկատարելու դեպքերում դատական կարգով հայցադիմումի ներկայացումը.
14.4) ընդերքօգտագործման իրավունքի դադարելու դեպքում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար ողջ ծավալով հատկացումներ չկատարելու դեպքերում դատական կարգով հայցադիմումի ներկայացումը :»:
Հոդված 8. Օրենսգիրք 21-րդ հոդվածի 5-րդ մասում «ուսումնասիրություն» բառից հետո լրացնել «եւ հանքավայրի պաշարների վերագնահատման աշխատանքներ» բառերը:
Հոդված 9. Օրենսգիրք 27-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետում «կարգի» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1.1 կետի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն` 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 25 տարի ժամկետով: Մինչեւ 25 տարի ժամկետով թույլտվություն կարող է տրամադրվել կամ տրամադրված թույտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները: »:
3) լրացնել հետեւյալ բովանդակությանբ 1.1-րդ եւ 3-րդ կետերով.
«1.1) օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության` հանքավայրի պաշարների վերագնահատման համար մինչեւ 3 տարի ժամկետով, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 եւ ավելի տարի առաջ եւ կարող է երկարաձգվել միայն սույն օրենսգրքի
42-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված դեպքում.
3) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների եւ հանքային ջրերի արդյունահանման նպատակով` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն` 15 ժամկետով տարի, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի` 15 տարի ժամկետով: Մինչեւ 15 տարի ժամկետով թույտվություն կարող է տրամադրվել կամ տրամադրված թույտվության ժամկետը երկարաձգվել միայն այն դեպքում, երբ պահանջվող ժամկետում արդյունահանվում են հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները:»:
Հոդված 10. Օրենսգրքի 28-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «առարկա» բառից հետո լրացնել «, եթե դրանով ապահովվում են նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրից բխող պարտավորությունները, եթե այդպիսի նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում փոխատուի (վարկատուի) կողմից դրամը (միջոցները) հանձնվում են ընդերքօգտագործող փոխառուի (վարկառուի) սեփականությանը ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների եւ դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման համար օգտագործելու նպատակով» բառերը:
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությանբ 1.1- 1.3-րդ մասերով.
«1.1. Ընդերքօգտագործման իրավունք կրողը լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմում: Դիմումում եւ դրան կից ներկայացվում են`
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) իրական սեփականատերերի վերաբերյալ քաղվածքը` մետաղական օգտակար հանածոյի արդյունահանաման իրավունքի կամ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակավ երկրաբանական ուսումնասիրության իրավունքի կամ երկաբանական համաձայնության դեպքում.
3) կազմակերպության` ժամկետանց հարկային եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ չունենալու փաստը հավաստող եւ պատշաճ վավերացված փաստաթղթերը.
4) ընդերքօգտագործման իրավունքի գրավի նախնական պայմանագիրը եւ նպատակային փոխառության (նպատակային վարկային) նախնական պայմանագիրը, որից բխող ընդերքօգտագործողի պարտավորությունների ապահովմանն է ուղղված ընդերքօգտագործման իրավունքի գրավը: Նշված նախնական պայմանագրերի նախագծերում պետք է արտացոլված լինեն այն աշխատանքները եւ պարտավորությունները, որոնց կատարման համար օգտագործելու նպատակով պետք է տրամադրվի նպատակային փոխառությունը (նպատակային վարկը):
1.2. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:
1.3. Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքը գրավադրման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:»:
3) 2-րդ մասի «լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց» բառերը փոխարինել «լիազոր մարմնի հաձայնությունը ստանալուց» բառերով, իսկ առաջին նախադասությունից հետո լրացնել «Համաձայնեցված պայմանագրում արգելվում է փոփոխություններ իրականացնել առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման:» նախադասությունը.
4) լրացնել հետեւյալ բովանդակությանբ 2.1-րդ մասով.
«2.1. Առանց լիազոր մարմնի համաձայնության կնքված կամ փոփոխված ընդերքօգտագործողի եւ գրավառուի միջեւ գրավի պայմանագիրը` առոչինչ է:».
5) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Լիազոր մարմնի համաձայնության հիման վրա ընդերքօգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գրավադրած ընդերքօգտագորման իրավունք կրողը պարտավորվում է մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմնին ներկայացնել տարեկան հաշվետվություն, որն իր մեջ պետք է ներառի`
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) մանրամասն տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում ընդերքօգտագործման թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով նախատեսված աշխատանքների եւ դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որոնց կատարման նպատակով ներգրավվել է նպատակային փոխառությունը (նպատակային վարկը) եւ որից բխող պարտավորությունների ապահովման նպատակով գրավադրվել է ընդերքօգտագործման իրավունքը,
3) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված եւ կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր.
4) հաշվետվությամբ ներկայացված ծախսերն այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հետ համադրող` «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով աուդիտորական կազմակերպություն համարվող ընկերության կողմից պատրաստված հաշվետվություն, որը պետք է հնարավորություն տա նույնականացնել յուրաքանչյուր ծախսային տարրն այն հիմնավորող փաստաթղթի հետ::»
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Տարեկան հաշվետվությանը կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:
5.Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման համար համաձայնություն տալու մասին դիմումը մերժվում է, եթե`
1) դիմումատուն ունի ժամկետանց հարկային եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարների գծով չմարված պարտավորություններ.
2) սույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված պայմանները չբավարարելու դեպքում:»:
Հոդված 11. Oրենսգրքի 30-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում: Վարչական ակտի բողոքարկումը չի կասեցնում այդ վարչական ակտի կատարումը: » :
2) 5-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-8-րդ կետերով.
«6) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կնքված ընդերքօգտագործման իրավունքի գրավով ապահովված նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում ընդերքօգտագործողին հանձնված դրամը ծախսվել է ոչ նպատակային կամ ընդերքօգտագործողը չի ներկայացրել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարեկան հաշվետվությունը.
7) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 25-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքում գետի հունի վիճակի եւ կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում անհապաղ չի դադարեցվել հանքավայրի շահագործման աշխատանքները.
8) բնապահպանության եւ ընդերքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ստուգմամբ արձանագրված իրավախախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտը ուժի մեջ է մտել եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր:»:
Հոդված 12. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային եւ էլեկտրոնային տարբերակով)» բառերով.
2) 2-րդ մասի 5-րդ կետում «2-րդ մասին» բառերից հետո լրացնել « եւ լիազոր մարմնի կողմից սահմանված ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին » բառերով:
Հոդված 13. Oրենսգրքի 38-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում «ներկայացվում են» բռերից հետո լրացնել «(թղթային եւ էլեկտրոնային տարբերակով)» բառերը.
2) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը` սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին եւ լիազոր մարմնի կողմից սահմանված ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան:»:
Հոդված 14. Oրենսգրքի 40-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքը դադարեցված օբյեկտ է եւ իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է վարչական դատարան եւ առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:»:
Հոդված 15. Oրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների եւ դրանց վճարման ժամանակացույցի մասին տվյալները:»:
Հոդված 16. Oրենսգրքի 42-րդ հոդվածում`
1) 3-րդ մասում «խախտմամբ» բառից հետո ավելացնել «կամ ընդերքօգտագործողը չի կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով` թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի պահին նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 70%-ը, ինչպես նաեւ չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին դիմումի ներկայացման պահի դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները» բառերը,:».
2) 5-րդ մասում`
ա. «նշվեն» բառից հետո լրացնել «եւ ներկայացվեն թղթային եւ էլեկտրոնային տարբերակով» բառերը
բ. 3-րդ կետից հանել «կամ նախագծով» բառերը:
1) լրացնել հետեւյալ բովանդակությանբ 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.
«2.2 Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է հանքավայրի պաշարների վերագնահատման համար` 3 տարի ժամկետով եւ առանց երկարաձգման հնարավորության` բացառությամբ սույն հոդվածի 2.3 մասի, եթե հանքավայրի պաշարները գնահատվել են երկրաբանական ուսումնասիրության թույլտվության համար հայցվող դիմումին նախորդող օրվանից մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 եւ ավելի տարի առաջ:
2.3 Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված հանքավայրի պաշարների վերագնահատման թույլտվության գործողության ժամկետը օգտակար հանածոյի հանքավայրի պաշարների վերագնահատման հաշվետվության հաստատումից հետո` 20 օրվա ընթացքում, ուսումնասիրության թույլտվություն կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել եւս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:».
Հոդված 17. Oրենսգրքի 43-րդ հոդվածում`
1) 1ին մասում «ծրագիրը» բառից հետո լրացնել «թղթային եւ էլեկտրոնային տարբերակով» բառերը.
2) լրացնել 4.1 մասով.
«4.1 Լիազոր մարմինը մերժում է ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, ընդերքօգտագործողը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ունի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված հատկացումների մասով ապառք:».
2) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Oրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Oրենսգրքի 45-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «3» թիվը փոխարինել «վեց» բառով.
2) 2-րդ մասում «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային եւ էլեկտրոնային տարբերակով)» բառերով,
3) 3-րդ մասում`
ա. «Դիմումին կցվում են» բառերից հետո լրացնել «նաեւ» բառը,
բ. 2-րդ կետում «ծրագիրը» բառից հետո լրացնել «եւ կից փաստաթղթերը» բառերը,
4) 5-րդ մասում`
ա. 1-ին կետում «2-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ մասերով» բառերով.
բ. 2-րդ կետում « շահագործվել որպես ողջամիտ եւ համալիր» բառերը փոխարինել «չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները:».
5) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության թույլտվության օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ եւ 6-7-րդ մասերը եւ 41-րդ հոդվածը:»:
Հոդված 20.
Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակության 9-րդ կետով.
«9) պաշարների վերագնահատման հաշվետվությունը ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտից ոչ ուշ քան 9 ամիս առաջ.»:
Հոդված 21. Օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «մինչեւ 30-օրյա » բառերը փոխարինել «մինչեւ 30 աշխատանքային օրյա» բառերով:
Հոդված 22. Օրենսգրքի 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով այն հանքավայրերի համար, որտեղ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախորդող մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 5, իսկ ոչ մետաղական օգտակար հանածոյի դեպքում` 10 տարվա ընթացքում ընդերքաբանական փորձաքննության արդյունքում հաստատվել են օգտակար հանածոյի պաշարներ: Օգտակար հանածոյի պաշարների հաստատման ամսաթիվ է համարվում այն ամսաթիվը, որի դրությամբ կազմվել է ընդերքաբանական փորձաքննության ներկայացված եւ հաստատված պաշարների հաշվետվությունը:».
2) 2-րդ մասում`
ա. «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «(թղթային եւ էլեկտրոնային տարբերակով)» բառերը.
բ. 5-րդ կետում «1-ին մասին» բառերից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից սահմանված արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին» բառերով.
3) 2-րդ մասը լրացնել նոր 12-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«12) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման դեպքում սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը:»:
Հոդված 23. Oրենսգրքի 50-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել նոր 1.1-րդ, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով.
«1.1) հանքավայրի պաշարների գնահատման համար հիմք հանդիսացած օգտակար հանածոյի արդյունահանման եւ վերամշակման տեխնիկատնտեսական եւ տեխնոլոգիական հիմնարար ցուցանիշները եւ նախագծի համապատասխանությունը այդ ցուցանիշներին.
1.2) պինդ օգտակար հանածոյի դեպքում հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների ներառումը: Եթե հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարները գերազանցում են հանքավայրի տարեկան արտադրողականության 25-ապատիկը (ոչ մետաղականի դեպքում` 15-ապատիկը), ապա կազմվում եւ ներկայացվում է հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի գնահատված եւ հաստատված ողջ հաշվեկշռային պաշարների արդյունահանման ընդհանուր պլանը` ըստ 25-ամյա (ոչ մետաղականի դեպքում` 15-ամյա) արդյունահանման փուլերի` մանրամասն կազմելով փորձաքննվող առաջին փուլի նախագիծը ,
1.3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում`
ա. տարեկան մինչեւ 500.0 հազար տոննա արտադրողականության պարագայում միայն պինդ պոչանքների առաջացմամբ տեխնոլոգիայի պարտադիր կիրառումը.
բ. տարեկան 500.0 հազար տոննայից ավելի արտադրողականության պարագայում ջրի փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառումը,
գ. պոչամբար նախատեսված լինելու դեպքում` պոչամբարի տեղադիրքը, քարտեզագրական նյութերը եւ կառուցման եղանակի հակիրճ նկարագրությունը բացառելով վերընթաց եղանակով պոչամբարի կառուցումը,»:
2) 1-ին մասի 3-րդ կետում «հաշվարկը,» բառից հետո լրացնել «տարեկան առավելագույն արտադրողականությունը: » բառերը:
Հոդված 24. Oրենսգրքի 51-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 40-օրյա ժամկետում, լիազոր մարմինը, հանքի փակման ծրագիրը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը եւ համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը` կից փաստաթղթերով ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:»:
2) 11-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է եւ տվյալ իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է վարչական դատարան եւ առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:»:
Հոդված 25. Oրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարների հաշվարկման եւ վճարումների վերաբերյալ, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի եւ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման հատկացումների վճարումների ժամանակացույցի վերաբերյալ.»:
Հոդված 26. Oրենսգրքի 55-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է սույն օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված ժամկետներով:»,
3) 2-րդ մասում «վեց ամիս» բառերը փոխարինել «երկու տարի» բառերով, իսկ «` ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ» բառերը հանել.
4) 3-րդ մասում`
ա. «Դիմումում նշվում են`» բառերը փոխարինել «Դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են (թղթային եւ էլեկտրոնային տարբերակով )`» բառերով.
բ. 5-րդ կետում «նախագիծը,» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի եւ լիազոր մարմնի կողմից սահմանված արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան» բառերով,
գ. լրացնել հետեւյալ բովանադակությամբ 8-րդ կետով.
«8) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը.»
4) լրացնել հետեւյալ բովանադակությամբ 5.2 մասով`
«5.2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը չի երկարաձգվում, եթե ընդերքօգտագործողը`
1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչեւ ժամկետի երկարաձգման դիմումի ներկայացման ժամանակահատվածում չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70%-ը.
2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված հատկացումները.
3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները:»:
Հոդված 27. Oրենսգրքի 56-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում`
ա. «ներկայացվում են» բառերից հետո լրացնել « (թղթային եւ էլեկտրոնային տարբերակով)» բառերով,
բ. 2-րդ կետում «նախագիծը» բառից հետո լրացնել « սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին եւ լիազոր մարմնի կողմից սահմանված արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան» բառերով,
գ.. լրացնել 5-րդ կետով.
«5) ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանները, հանքի փակման փոփոխված ծրագիրը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությանբ 5.1-րդ մասով.
«5.1 Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասը չի կարող ընդլայնվել, եթե`
1) ընդերքօգտագործման իրավունքի տրման օրվանից մինչեւ տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումի ներկայացման ժամանակահատվածում ընդերքօգտագործողը չի արդյունահանել թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70%-ը.
2) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին դիմումի ներկայացման օրվա դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները.
3) չի կատարել դիմումի ներկայացման օրվա դրությամբ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ծավալով հատկացումները:»:
Հոդված 28. Oրենսգրքի 58-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`«3» թիվը փոխարինել «9» թվով.
2) 2-րդ մասում`
ա. «ներկայացվում են» բառերից հետո լրացնել « (թղթային եւ էլեկտրոնային տարբերակով)» բառերով
բ. 5-րդ կետում «նշված» բառից առաջ լրացնել «սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 3-րդ կետի «բ.» ենթակետով» բառերը.
3) 3-րդ մասում «հրաժարվելու» բառից հետո լրացնել «դեպքում ընդերքի տեղամասից հրաժարման» բառերով, « կցվում է» բառերը փոխարինել « կցվում են նաեւ» բառերով, իսկ «նախագիծը» բառից հետո լրացնել «` սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի
1-ին մասին եւ լիազոր մարմնի կողմից սահմանված արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան եւ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 9-11-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 մասով.
«3.1 Ընդերքի տեղամասից հրաժարման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված հանքի փակման ծրագիրը կամ փոփոխված նախագիծը եւ ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7-րդ եւ 9-րդ մասերով սահմանված կանոնները:».
5) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.Փորձաքննական դրական եզրակացությունները ստանալուց հետո լիազոր մարմինը մինչեւ 25-օրյա ժամկետում որոշում է ընդունում հրաժարման նախնական հավաստագիր տրամադրելու վերաբերյալ, որը ներառում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարման պայմաններ, փորձաքննության եզրակացության պահանջներ եւ դրանց իրականացման հավասիտության ապահովման պայմանները: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:».
6) 5-րդ մասի`
ա. «հրաժարման» բառից հետո լրացնել « նախնական » բառը,
բ. 1-ին մասում « 2-րդ մասով» բառերը փոխարինել « 2-րդ եւ 3-րդ մասերով» բառերով,
գ. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) Եթե ընդերքօգտագործողը չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի նախատեսված ողջ հատկացումները.»,
դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 եւ 4-րդ կետերով.
«2.1) ընդերքօգտագործողը չի կատարել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով հատկացումները.
4) փոփոխված նախագծի կամ հանքի փակման ծրագրի վերաբերյալ տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն.»,
ե. 3-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
7) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ընդերքօգտագործողի կողմից սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հրաժարման նախնական հավաստագրով սահմանված պայմանների եւ պահանջների իրականացումը հավաստող փաստաթղթերը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմինը որոշում է կայացնում հրաժարման հավաստագիր տրամադրելու վերաբերյալ եւ եռօրյա ժամկետում պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է ընդերքօգտագործողին: Հրաժարման հավաստագիրը ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից որոշում ընդունելու օրվան հաջորդող տասներորդ օրը :»:
8) 7-րդ մասը շարադրել հետրյալ խմբագրությամբ
«7. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցվում է դիմումատուին: Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի համապատասխան վերաձեւակերպումները իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետում դիմումատուի չներկայանալու դեպքում հրաժարման հավաստագիրը համարվում է ուժը կորցրած:»
9 ) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8.Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքին ամբողջությամբ, ապա սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշման ընդունումից հետո լիազոր մարմինն ընդունում է նաեւ իրավունքի դադարեցման մասին որոշում եւ այդ մասին 10-օրյա ժամկետում ծանուցում դիմումատուին:»:
Հոդված 29. Օրենսգիրքը լրացնել 58.1 հոդվածով.
«Հոդված 58.1 Հանքի փակման ծրագրի ներկայացումը
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ, դիմում է լիազոր մարմին հանքի փակման ծրագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություններ իրականացնելու համար:
2. Դիմումին կից ներկայացվում են`
1) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`
ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների եւ շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները,
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման եւ ուսուցման դրույթներ,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.
2) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ.» ենթակետով նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը.
4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք` դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:
3. Հանքի փակման ծրագրի ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-7 եւ 9-րդ մասերով սահմանված կանոնները:
4. Հանքի փակման ծրագրի ներկայացված դիմումը մերժվում, եթե ընդերքօգտագործողը`
1) չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված ողջ ծավալով հատկացումները.
2) չի կատարել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով հատկացումները
5. Փորձաքննական դրական եզրակացությունները ստանալուց հետո լիազոր մարմինը մինչեւ 15-օրյա ժամկետում որոշում է ընդունում հանքը փակելու վերաբերյալ, որը ներառում է հանքի փակման պայմաններ, փորձաքննության եզրակացության պահանջներ եւ դրանց իրականացման հավասիտության ապահովման պայմանները: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
6. Փորձաքննական բացասական եզրակացությունները ստանալուց հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հանքի փակման ծրագիրը վերադարձնում է ընդերքօգտագործողին:
Հոդված 30. Oրենսգրքի 59-րդ հոդվածում
1) 1-ին մասի 1-ին կետում «ուսումնասիրության» բառից հետո լրացնել «, հանքավայրի պաշարների վերագնահատման » բառերով.
2) 3-րդ մասի 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «իրականացնել հանքի փակման ծրագիրը` ապահովելով նաեւ հանքը փակելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման պայմանները, փորձաքննության եզրակացության պահանջներ եւ դրանց իրականացման հավասիտության ապահովման պայմանները.».
3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-30-րդ կետերով.
«24) սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում` արդյունահանման հետեւանքով գետի հունի փոփոխությունը, հետեւաբար նաեւ անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ:
25) Սույն հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքում գետի հունի վիճակի եւ կայունության փոփոխություններ (այդ թվում` ոչ իր գործունեության հետեւանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցնել հանքավայրի շահագործման աշխատանքները եւ մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացնել ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմնին, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմնին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմնին եւ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
26) Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանումն իրականացնել միայն օրվա լուսավոր ժամերին:»:
27) իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին զուգընթաց հանքավայրի լրահետախուզման եւ շահագործական հետախուզման աշխատանքներ,
28) առնվազն 10 տարի պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, վերամշակման, լրահետախուզման եւ շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոյի որակի եւ քանակի եւ այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները,
29) օգտակար հանածոյի արդյունահանման, լրահետախուզման եւ շահագործական հետախուզման աշխատանքների ընթացքում, ինչպես նաեւ խտանյութից կամ ձուլվածքից, օգտակար հանածոյի որակի, քանակի եւ այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետներում,
30) օգտակար հանածոյի հաշվեկշառային պաշարների մարման հաշվարկն իրականացնել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված եւ լիազոր մարմնի կողմից հաստատված հաշվետվության մեջ ամրագրված հաշվարկման մեթոդին համապատասխան,
2) 4-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով.
Հոդված 31. Օրենսգրքի 69 հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետրյալ խմբագրությամբ.
«1. Ընդերքօգտագործողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարվող գումարների մեջ չեն ներառվում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի ռեկուլտիվացիոն գումարները: Դրամագլխի օգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը:».
2) 3-րդ մասի 1-3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող` նախագծով կամ ծրագրերով ստանձնած ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.
2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով կամ ծրագրերով ստանձնած, բայց իր կողմից չիրականացված ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նպատակով.
3) տվյալ ընդերքօգտագործողի գործունեության հետեւանքով փաստացի խախտված հողերի վերականգնման նպատակով».
3) լրացնել հետեւյալ բովանդակությանբ 3.1-րդ մասով.
«3.1. Եթե օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացրած ընդերքօգտագործողը ցանկանում է ուսումնասիրության տեղամասում կամ դրա մի մասում իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում, ապա արդյունահանման հայցվող տեղամասում երկրաբանական ուսումնասիրության արդյունքում խախտված հողերի վերականգնմանը համարժեք գումարը մնում է ընդերքօգտագործողի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում` վերահաշվարկի պայմանով».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ընդերքօգտագործման իրավունքը դադարած տնտեսվարողի կողմից նախագծով կամ ծրագրով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված ռեկուլտիվացիոն աշխատանքները կամ շրջակա միջավայրի դրամագլխին կամ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության եւ բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար նախատեսված ողջ ծավալով վճարումները չկատարելու դեպքերում` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը կարող է դիմել դատարան դատական կարգով չվճարված գումարները բռնագանձելու համար, որոնք մուտքագրվում են կենտրոնական գանձապետարանում բացված` ընդերքի օգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին:»:
Հոդված 32. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությանբ 6-րդ կետով.
«6) ընդերքաբանական փորձաքննության ներկայացված օգտակար հանածոների պաշարների գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերվող նյութերում ներառված առաջնային երկրաբանական փաստագրման, դրանք փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման եւ արժանահավատության ապահովումը:»:
Հոդված 33. Oրենսգրքի 80-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությանբ 12-13-րդ մասերով.
«12. Այն հանքավայրերը կամ հանքավայրերի աշխարհագրորեն առանձնացված տեղամասերը, որոնց մի մասը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ծանրաբեռնված են ընդերքօգտագորման իրավունքով տրամադրվում են տրամադրման ենթակա մնացորդային ամբողջ հաշվեկշռային պաշարներով:
13. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողները, որոնք դիմում են լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման կամ ընդերքի տեղամասի ընդլայնման համար, սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.2-րդ եւ 56-րդ հոդվածի 5.1-րդ կետերով սահմանված թույլտվությամբ տրամադրված օգտակար հանածոյի պաշարների առնվազն 70%- ի պահանջը կիրառվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ լիազոր մարմնին դիմում ներկայացնելու օրվա կտրվածքով:»:
Հոդված 34. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը հաստատում է`
1) Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման եւ հատկացումների չափերի հաշվարկման կարգը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում.
2) Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման եւ վերահաշվարկման կարգը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում.
3) ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի, ընդերաօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում նաեւ կենսաբանական վերականգնման ուղեցույցերըը` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում.
4) Երկրաբանական ուսումնասիրության ծրագրին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում.
5) օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները եւ մեթոդական ցուցումները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում.
2. Օգտակար հանածո արդյունահանող ընդերքօգտագործողների հետ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակվում են մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը: