Armenian ARMSCII Armenian
Կ-6641-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի ութերորդ պարբերությունը  «լիցենզիա» բառից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման իրավունք» բառերով, «տված» բառը փոխարինել «տրամադրած» բառով, իսկ «եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին» բառերը` «եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա կամ ընդերքօգտագործման իրավունք ունենալու մասին»  բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: