Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 83-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը:».
2) 2-րդ մասի «եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ եւ 4.1-ին կետերով» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: