Armenian ARMSCII Armenian
Կ-6643-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 70-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունը «բյուջե» բառից հետո լրացնել «, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընդերքօգտագործման իրավունքի գրավի իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով?»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: