Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6644-18.06.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3.1 մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3 կետով`

«5.3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի եւ փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաեւ դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմնի կողմից ներկայացվել է համապատասխան գրություն,»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

1) Օրենքների նախագծերի փաթեթում ներառված` «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է .

ա. հստակեցնել ընդերքօգտագործման իրավունք կրող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունները, քանի որ ներկայումս լիազոր մարմնին տեղեկացնում են գրավի կնքվելիք պայմանագրի մասին, իսկ այնուհետեւ ներկայացվում է նաեւ կնքված պայմանագիրը, սակայն օրենսգրքով սահմանված չէ, ինչ նպատակով է իրավունքը գրավադրվում եւ դրանց օգտագործման ծախսային ուղղություննները:

բ. Հստակեցնել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները, քանի որ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել վարչական դատարան, իսկ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները, իսկ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում շատ հաճախ առկա է լինում օպերատիվ միջամտության անհրաժեշտություն` պայմանավորված որոշ դեպքերում մարդու կյանքի եւ առողջության, էկոլոգիայի համար ազդեցությունը բացառելու համար:

գ. Կարգավորել հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման եւ արդյունահանման հետ կապված իրավահարաբերությունները, քանի որ գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման գործընթացի խախտումը կարող է առաջացնել գետի հունի, գետի ափագծի, ափապաշտպան կառուցվածքների կայունության խախատում:

դ. Սահմանել երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջները, քանի որ դրանց բացակայությունը թույլ չի տալիս լիազոր մարմնի կողմից գնահատելու ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործումը, ինչպես նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

ե. Օգտակար հանածոների հանքավայրերի ողջամիտ եւ համալիր օգտագործումը ապահովելու համար.

-սահմանել դրութ հանքավայրի հաստատված ողջ պաշարների արդյունահանման իրավունքի տրամադրումը մեկ ընդերքօգտագործողի, իսկ օրենսգրքով սահմանված ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները նշյալ խնդրի կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում:

- հանքավայրերը` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու, որոնց պաշարները գնահատվել են առնվազն 5 տարի առաջ, իսկ պաշարների գնահատման համար հիմք հանդիսացող տեխնիկա-տնտեսական ցուցանիշների փոփոխության պարագայում անհրաժեշտություն է առաջանում դրանք վերագնահատել, իսկ օրենսգրքով ներկայումս կարգավորված չէ ով եւ ինչպես պետք է իրականացնի վերագնահատման ենթակա հանքավայրերի պաշարները` մինչեւ օգտակար հանածոյի արդյունահանման գործընթացը սկսելը:

զ. Սահմանվել է ընդերքօգտագորման իրավունք կրողների համար նոր պարտականություններ` մասնավորոպես.

- օգտակար հանածոյի որակի, քանակի եւ այլ հատկությունների որոշման նպատակով վերցված բոլոր փորձանմուշները առնվազն 10 տարի պահպանելու վերաբերյալ,

- օգտակար հանածոյի որակի, քանակի եւ այլ հատկությունների տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով վերցված փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկելու վերաբերյալ,

- օգտակար հանածոյի հաշվեկշռային պաշարների մարման հաշվարկն հաստատված պաշարների համար հիմք հանդիսացող եւ ամրագրված հաշվարկման մեթոդին համապատասխան իրականացնելու վերաբերյալ:

Է. սահմանվել են նոր պահանջներ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման եւ ընդերքի տեղամասի ընդլայնման համար:

ը. Սահմանվել է ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացվող պահանջներ, քանի որ դրանց բացակայությունը պատճառով չի ապահովվում ընդերքաբանական փորձաքննության ներկայացված օգտակար հանածոների պաշարների գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերվող նյութերի արժանահավատ գնահատման լիարժեքությունը :

2) Օրենքների նախագծերի փաթեթում ներառված` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է կարգավորել դատարանի պարտապանին սնանկ ճանաչելու, կամ դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում կայացրելու եւ ընդերքօգտագործման իրավունք տրամադրող լիազոր մարմինը դատարանի կողմից տեղեկացված լինի հարցը:

3) Օրենքների նախագծերի փաթեթում ներառված` «Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է Կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական կարգավորումները, քանի որ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել վարչական դատարան, իսկ Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները, որոնք որպես կանոն տեւում են ժամանակային առումով բավականաչափ երկար: Ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է եւ ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է պետության կողմից ի դեմս լիազոր մարմնի: Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման դեպքում ըստ էության պետությունը` ի դեմս լիազոր մարմնի, հրաժարվում է իր տրամադրած թուլտվությունից, գտնելով որ որոշակի պայմանների առկայության դեպքում Ընդերքօգտագործողը այլեւ չի կարող ունենալ ընդերքօգտագործման իրավունք: Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման դեպքում` հաշվի առնելով ընդերքօգտագործման ոլորտի առանձնահատկությունները, շատ հաճախ առկա է լինում օպերատիվ միջամտության անհրաժեշտություն` պայմանավորված հնարավոր խոշոր էական վնասների առաջացումը, ինչպես նաեւ որոշ դեպքերում մարդու կյանքի եւ առողջության, էկոլոգիայի համար վտանգավոր ազդեցությունը բացառելու համար:

4) Օրենքների նախագծերի փաթեթում ներառված` «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարել մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է կարգավորել իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարման հերթում ներառել նաեւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին եւ օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կատարվող վճարումները մասին դրույթը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ վճարների պահման նպատակով կենտրոնական գանձապետարանում բացված ընդերքօգտագործման հետ կապված` շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի արտաբյուջետային հաշիվներում կուտակված միջոցների հաշվին լիազոր մարմինն է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելու խախտված հողերի վերականգնման` ռեկուլտիվացիոն աշխատանքները եւ մշտակիտարկումները: Հետեւաբար այդ չվճարված գումարիների բացակայության դեպքում պետությունը լրացուցիչ միջոցներ պետք է տրամադրի ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերկանգնման եւ մշտադիտարումների իրականացման համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել.

1) մինչեւ իրավունքի գրավադրումը ընդերքօգագործողները լիազոր մարմնից թույլատվություն ստանալու հարցը,

2) ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման լիազոր մարմնի որոշման բողոքարկման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի հետագա կիրակման հարցը,

3) երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանման հարցը,

4) մեկ ընդհանուր նախագծի հիման վրա իրավունքի տրամադրման ժամկետների հարցը,

5) դիմումի ներկայացման պահից 5 եւ ավելի տարի առաջ հաստատված պաշարներով հանքավայրերը տրամադրման հարցը,

6) սնանկ ճանաչված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հարցը,

7) իրավաբանական անձի լուծարման դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումների վճարման հարցը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

11 հունիսի 2020 թվականի N 969 - Ա


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 17
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

16 հունիսի 2020 թվականի N 716 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 16
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 969-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ