Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-051-26.07.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպ՟տեմ՟բե՟րի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի երկրորդ մասի «ժէ» կետում «նախորդող երեք տարիներում» բառերը փոխարինել «նախորդող հինգ տարիներում» բառերով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «իդ» կետով.

«իդ) արտարժույթի եւ արտարժույթով արտահայտված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը, արտարժույթով արտահայտված պարտավորությունների վերագնահատման բացասական արդյունքը:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասում, ինչպես նաեւ 11-րդ հոդվածի «դ» կետում հանել «արտարժույթի եւ արտարժույթով արտահայտված այլ ակտիվների եւ պարտավորությունների, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «ժը» կետում «նախորդող երեք տարիներում» բառերը փոխարինել «նախորդող հինգ տարիներում» բառերով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ի» կետով.

«ի) արտարժույթի եւ արտարժույթով արտահայտված այլ ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը, արտարժույթով արտահայտված պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը »:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12 . Ամորտիզացիոն մասհանումները

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է մաշվող ակտիվների (հիմնական միջոցներ, ոչ նյութական ակտիվներ, այլ մաշվող ակտիվներ) ամորտիզացիոն մասհանումների չափով` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է՝ ելնելով մաշվող ակտիվների (անկախ գործունեության մեջ օգտագործվելու հանգամանքից) տվյալ խմբի համար ստորեւ սահմանված տարեկան դրույքաչափերից՝
 
ա) շենքերի, շինությունների համար, բացառությամբ  սույն կետի «բ» ենթակետում նշվածների՝ 
 
 
7 տոկոս 
 
բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների,կրթական եւ ուսումնական հաստատությունների շենքերի եւ շինությունների, ոչ նյութական ակտիվների համար՝ 
 


14 տոկոս  
 
գ) հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար, 
 
 42 տոկոս
 
դ) հաշվողական եւ համակարգչային տեխնիկայի համար՝ 
 
100 տոկոս
 
ե) այլ մաշվող ակտիվների, այդ թվում՝ բանող անասունների, բազմամյա տնկիների եւ հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար՝  

28 տոկոս

3. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել մաշվող ակտիվների ամորտիզացիոն մասհանումների տարեկան այլ դրույքաչափ, սակայն ոչ ավել, քան տվյալ խմբի համար սույն հոդվածով սահմանված դրույքաչափը: Ընդ որում, տվյալ խմբի մաշվող ակտիվների տարեկան տոկոսադրույքը չի կարող տարբեր լինել :

4. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ մաշվող ակտիվների հաշվեկշռային արժեքի եւ սույն հոդվածով սահմանված կարգով որոշված ամորտիզացիոն մասհանումների տարեկան դրույքաչափի արտադրյալ:

Հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ մաշվող ակտիվների հաշվեկշռային արժեքը որոշվում է որպես մաշվող ակտիվների ձեռքբերման (սկզբնական) արժեքի եւ մինչեւ տվյալ հաշվետու տարվա հունվարի 1-ն իրականացված ամորտիզացիոն մասհանումների տարբերություն: Հիմնական միջոցների օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում ամորտիզացիոն մասհանումները հաշվարկվում են վերագնահատված արժեքից ելնելով:

Տվյալ տարվա ընթացքում մաշվող ակտիվների ձեռք բերման (կամ կառուցման) դեպքում ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է սկզբնական (ձեռքբերման) արժեքից ելնելով` ձեռքբերման (կամ կառուցման) ամսվանից սկսած մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ամիսների քանակին համապատասխան:

Տվյալ տարվա ընթացքում մաշվող ակտիվների օտարման դեպքում ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է մինչեւ օտարման օրը ներառյալ ամիսների քանակին համապատասխան:

5. Մաշվող ակտիվի ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման համար հիմք հանդիսացող արժեքը (հաշվեկշռային, սկզբնական, վերագնահատված) մինչեւ հիսուն հազար դրամ ներառյալ կազմելու դեպքում, այն հաշվետու տարվա ընթացքում համախառն եկամտից նվազեցվում է ամբողջությամբ:»:

Հոդված 5 . Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են եւ ամորտիզացվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափերով:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում «12 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված դրույքաչափով» բառերով»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում «նախորդ երեք տարիներում» բառերը փոխարինել «նախորդող հինգ տարիներում» բառերով:

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«7. Արտարժույթի եւ արտարժույթով արտահայտված այլ ակտիվների վերագնահատման բացասական տարբերության, արտարժույթով արտահայտված պարտավորությունների վերագնահատման դրական տարբերության չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են վերագնահատման տարվա ընթացքում:»

Հոդված 9 . Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով`

«դ) արտարժույթի եւ արտարժույթով արտահայտված ակտիվների վերագնահատման դրական տարբերության, արտարժույթով արտահայտված պարտավորությունների վերագնահատման բացասական տարբերության չափով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված վերագնահատման պահից:» :

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 45-րդ հոդվածը:

Հոդված 11. Օրենքի 471-րդ հոդվածի 6-րդ մասում «հետագա տարիների» բառերը փոխարինել «հետագա հինգ տարիների» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 13. Սույն օրենքի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածների դրույթները կիրառվում են 2009 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ եւ լրացումներ կա՟տարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ եւ լրացումներ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 12-ի «2005-2008 թվականների հարկային եւ մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 755-Ն որոշման պահանջներով:

Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արտարժութային տարբերությունների մասով հարկման մոտեցումները համապատասխանեցնել հաշվապահական հաշվառման քաղաքականությանը՝ այդ տարբերությունը դիտարկելով համապատասխանաբար եկամուտ կամ ծախս: Առաջարկվում է նվազագույն շահութահարկը հաջորդ ժամանակաշրջան տեղափոխելու համար նախատեսել 5 տարվա ժամկետ, այն համապատասխանեցնելով հարկային վնասը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու ժամկետի հետ:

Առաջարկվում է նաեւ ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նոր եղանակ: Մասնավորապես առաջարկվում է մաշվող ակտիվների յուրաքանչյուր խմբի համար սահմանել ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունների հաշվարկման արժեքային (տոկոսային) դրույքաչափեր: Այն հնարավորություն կտա մաշվող ակտիվների համար գործող կարգի համեմատ ավելի մեծ ամորտիզացիոն մասհանումներ կատարել սկզբնական փուլում՝ հարաբերականորեն ավելի փոքր մասհանումներ կատարելով հետագա փուլերում: Այս եղանակը նախատեսում է նաեւ ամորտիզացիոն մասհանումների հաշվարկում՝ առանց հաշվի առնելու մաշվող ակտիվի շահագործման մեջ գտնվելու հանգամանքը: