Armenian ARMSCII Armenian
Կ-670-19.06.2020-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական  նպաստների  մասին»  2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածում`

1) 4-րդ մասից հանել «ինչպես նաեւ, եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ եւ հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում, եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,» բառերը.

2) 9-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է, եթե ծնողը կրկին դիմում է նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող երեք տարվա ընթացքում:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաեւ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող (այսուհետ` գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Օտարերկրյա քաղաքացի ծնողին սույն մասի հիման վրա խնամքի նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:».

2) 2-րդ մասի «գտնվում են» բառերը փոխարինել  «երեխան գտնվում է» բառերով.

3) 5-րդ մասի առաջին նախադասության «Խնամքի նպաստ» բառերը փոխարինել  «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Ծնողին» բառը` «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին» բառերով.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները` ծնողի եւ երեխայի հաշվառման (բնակության) վայրի եւ ժամկետների վերաբերյալ:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Խնամքի նպաստը» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում`

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչեւ երեխայի ծնվելու օրը, եւ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ), եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, եւ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

3) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տասներկուամսյա  ժամկետը լրանալուց հետո:

Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է, եթե այդ գործատուներից որեւէ մեկի մոտ շահառուն գտնվում է խնամքի արձակուրդում:».

5) 4-րդ մասի «վեցամսյա» բառը փոխարինել «տասներկուամսյա» բառով.

6) 5-րդ մասը «ավարտվելը» բառից հետո լրացնել «(եթե նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին)» բառերով.

7)  6-րդ մասի «Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Տարածքային կենտրոնը սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով.

8) 7-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (եթե դիմումը ներկայացվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար, եւ առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված պայմաններից որեւէ մեկը, կամ եթե դիմումը ներկայացվել է խնամքի նպաստը գյուղական բնակավայրում բնակվող ծնողին նշանակելու համար, եւ առկա չէ  սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին եւ 2-րդ մասերում նշված պայմաններից որեւէ մեկը), կամ».

9) 7-րդ մասի 2-րդ կետից հանել «(եթե անձը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք է կատարում մեկից ավելի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ խնամքի արձակուրդում գտնվելու)»  բառերը, եւ նույն կետը «տվյալներ,» բառից հետո լրացնել «եթե դիմումը ներկայացվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա խնամքի նպաստ նշանակելու համար,» բառերով.

10) 12-րդ մասի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.

11) 13-րդ մասի «վեցերորդ» բառը փոխարինել «տասներկուերորդ» բառով:

Հոդված 4. Օրենքի 28.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ծնողի` աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը մինչեւ ժամկետը լրանալը ընդհատվելու դեպքում), եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա.».

3) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) եթե  խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասի հիման վրա`

ա. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում երեխայի եւ ծնողի` այլ (գյուղական բնակավայր չհանդիսացող) բնակության վայրի հասցեով հաշվառվելու (փաստացի բնակվելու) դեպքում,

բ. երեխայի կամ ծնողի` հաշվառումից դուրս գալու եւ գյուղական բնակավայրի հասցեով մեկամսյա ժամկետում կրկին չհաշվառվելու կամ այլ բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում,

գ. երեխայի` Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 90 օր եւ ավելի ժամկետով բացակայելու դեպքում.».

5) 3-րդ մասի 2-րդ կետի «վեցերորդ» բառը փոխարինել «տասներկուերորդ» բառով.

6) 3-րդ մասի 3-րդ կետի «վեց» եւ «6-րդ» բառերը փոխարինել համապատասխանաբար «տասներկու» եւ «տասներկուերորդ» բառերով.

7) 3-րդ մասի 4-րդ կետում`

ա. «եւ (կամ) ծնողի» բառերը հանել,

բ. «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով,

գ. «հաջորդող ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, եթե խնամքի նպաստը նշանակվել է սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա» բառերով.

8) 4-րդ մասի 1-ին կետի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.

9) 6-րդ մասի «վեցամսյա» բառը փոխարինել «ամբողջ» բառով.

10) 6.1-ին մասի «, իսկ ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը` սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա» բառերը փոխարինել «դիմումի հիման վրա, դիմումը մինչեւ երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.

«1.1. Պետական նպաստ ստացող անձը (ընտանիքի անդամը) պարտավոր է`

1) տարածքային կենտրոն ներկայացնել իրեն (ընտանիքին) վերաբերող հավաստի տվյալներ.

2) տարածքային կենտրոնին տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել պետական նպաստի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով պետական նպաստ ստացող անձին կամ ընտանիքին ավել վճարված պետական նպաստի գումարները ենթակա են հետգանձման` սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի` գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու եւ վարելու վերաբերյալ դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա մեկից ավելի գործատուների մոտ աշխատանք կատարող` մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործատուներից որեւէ մեկի մոտ խնամքի արձակուրդում գտնվող, սակայն խնամքի նպաստ ստանալու իրավունք չունեցող անձին Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա խնամքի նպաստ նշանակվում է`

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է սույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվում է սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Եթե Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա մեկից ավելի գործատուների մոտ աշխատանք կատարող անձի խնամքի նպաստ ստանալու իրավունքը մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դադարեցվել է որեւէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը մինչեւ ժամկետը լրանալը ընդհատվելու) հիմքով, կամ անձի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է ծնողի` այլ գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարելու հիմքով, ապա խնամքի նպաստ
ստանալու իրավունքը վերականգնվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, անկախ դիմելու հանգամանքից, եթե անձն այդ օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք: