Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6732-23.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարեգործության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձեւերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի վրա, եթե «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով այլ բան սահմանված չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1.օրենքների նախագծերը,

2.օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3.գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը: Խնդրում ենք օրենքներիի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

4.Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:
 

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ