Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր՝ 56-րդ եւ 57-րդ կետեր.
«56) «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված` անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի փոխանցումը (տրամադրումը).
57) «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված` անձեռնմխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածում ավելացնել նոր՝ 8-րդ մաս.
«8. Շահութահարկի վճարումից ազատվում են «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքով սահմանված`
1) անձեռնմխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցված (տրամադրված) դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի չափով.
2) անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր՝ 40-րդ կետ.
«40) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներից ստացվող գույքը եւ դրամական միջոցները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: