Հոդված 1. «Կուտակային կեսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «եկամուտ» բառից հետո լրացնել «, բացառությամբ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումների» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. օրենքների նախագծերը,
2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյան:
Խնդրում ենք օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ | ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ |