Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6771-29.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 14-ի ՀՕ-1-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» եւ «դ» պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից` անմիջապես:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակ եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխություններով սահմանվեցին 2015թ. փոփոխությոններով Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի գործարկման մեխանիզմներ, ինչի արդյունքում ներկայումս «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) մի շարք կարգավորումներ չեն համապատասխանում Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններին: Չնայած այն հանգամանքին, որ փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը, որպես Սահմանադրության անցումային դրույթ, պարունակում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելին անցնելու համար անհրաժեշտ եւ արդեն իսկ գործող կարգավորումները, սակայն անհրաժեշտ է նաեւ կատարել Օրենքի եւ նոր խմբագրությամբ Սահմանադրության 213-րդ հոդվածի մի շարք համապատասխանեցումներ, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի եւ նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների եւ ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաեւ Սահմանադրական փոփոխությունների ուժով պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի երեք դատավորների, մասնավորապես`Հրանտ Արայի Նազարյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի), Ֆելիքս Պապինի Թոխյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի) եւ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի (Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի, մասնավորապես` 1996-2003թթ. եւ 2014-2020թթ.) կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ:

Բացի այդ, Սահմանադրության 213-րդ հոդվածով եւ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված` դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հաջորդականության պայմաններում կարգավորված չէ այն հարցը, թե ինչպես է գործելու այդ հաջորդականությունը այն դեպքում, երբ որեւէ մարմնի կողմից արդեն իսկ առաջադրվել եւ պաշտոնավարում են Սահմանադրությամբ նախատեսված` յուրաքանչյուր մարմնի հաշվարկով առավելագույն 3 դատավորները: Խնդիրը ակնհայտ է, հատկապես երբ խոսքը գնում է մեկից ավելի թափուր տեղերի համար առաջադրումները կատարելու մասին:

Վերոնշյալը վկայում է Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) սահմանվել են հետեւյալ կարգավորումները`

1. Հաշվի առնելով այն, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով արդեն իսկ առկա կարգավորումները սահմանում են Սահմանադրական դատարանի դատավորների սոցիալական երաշխիքները եւ նրանց պաշտոնավարումը դադարելու դեպքում կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարցերը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ Օրենքի 88-րդ հոդվածի 4.1, 4.2 եւ 4.3-րդ մասերը` դրանց կարգավորման անհրաժեշտությունը սպառված լինելու հանգամանքը հաշվի առնելով: Միեւնույն ժամանակ 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով Օրենքի 88-րդ հոդվածում հստակեցվել է նրանց կենսաթոշակ տրամադրելու օրենսդրական հիմքը:

2. Հիմք ընդունելով 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությունը`

2.1) համապատասխանեցվել է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու հաջորդականությունը Սահմանադրության 213-րդ հոդվածին.

2.2) հստակեցվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած մյուս դատավորների պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը.

2.3) սահմանվել է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը դադարած երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կատարելու կարգը եւ ժամկետները: Ըստ այդմ` առաջադրումներ կատարելու իրավունք ունեցող սուբյեկտները առաջադրումները կատարելու են Սահմանադրության փոփոխությունների ուժով, ի տարբերություն ընդհանուր կարգի, երբ թափուր պաշտոնի առկայության մասին նրանք ստանում էին համապատասխան ծանուցում: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ թափուր պաշտոնները մեկից ավելի են, առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում.

2.4) նախատեսվել է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

3. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու համար սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաեւ բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

3. Ակնկալվող արդյունքներ

Նախագծերով ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


«29» հունիսի 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի' պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

1) օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող` Սուրեն Գրիգորյան).

2) օրենքի նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքներում փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք  օրենքների նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով`

ՀՀ ԱԺ պատգամավոր
Սուրեն Գրիգորյան
Վահագն Հովակիմյան