Հոդված 1.
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.19-րդ հոդվածով.
«Հոդված 189.19. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը
1. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2.
1. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «189.9-189.10» բառերից հետո լրացնել «, 189.19-րդ» բառերով:
Հոդված 3.
1. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «147, 1899 եւ 18910» բառերը փոխարինել «147, 189.9, 189.10 եւ 189.19» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը