Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ավտոտրասպորտային միջոցների շուկա՝ առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանքի շուկաները,» բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «գյուղատնտեսական արտադրանքի շուկաները,» բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների շուկաները,»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Բացի սույն հոդվածով սահմանված պահանջներից, ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ պահանջները:»:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով կատարվող լրացմամբ նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: