Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 12-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել նոր 124.8-րդ հոդվածով`
«Հոդված 124.8. Վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցները չնախատեսված վայրում կայանելը
1. Վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների սեփականատիրոջ կողմից համայնքային նշանակության ճանապարհների վրա` կայանման համար նախատեսված վայրերում տրանսպորտային միջոցները կայանելը, եթե համայնքի ղեկավարի որոշմամբ տվյալ վայրը չի սահմանվել որպես վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոցների կայանման վայր`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետոկրկին անգամ` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի իմաստով վաճառքի կամ վարձույթի ենթակա տրանսպորտային միջոց են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց վրա (կամ այլ վայրում) առկա է` վաճառքի կամ վարձույթի մասին գրառում:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասում «124.7-րդ հոդվածով,» բառից հետո լրացնել «124.8-րդ հոդվածով» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ