Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 18.1.-րդ կետով`
«18.1. համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը կամ վարձույթը, ինչպես նաեւ կարող է սահմանել այդ վայրերի վճարի չափը.»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 18.1.-րդ կետով`
«18.1. ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը կամ վարձույթը, ինչպես նաեւ կարող է առաջարկել սահմանել այդ վայրերի վճարի չափը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: