Armenian ARMSCII Armenian
Պ-624-23.05.2020,08.07.2020-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը «ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների» բառերից հետո լրացնել «ծնողների, ամուսնու (կնոջ)» բառերով:

Հոդված 2. Սույն  օրենքի  1-ին  հոդվածով  նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետ սահմանել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: