Armenian ARMSCII Armenian
Կ-689-14.07.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը եւ վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից`

1) Կառավարությունը հաստատում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը եւ ծառայությունների մատուցման վճարի չափը, ինչպես նաեւ այդ համակարգերից օգտվելու պայմանագրի օրինակելի ձեւը մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը.

2) 2021 թվականի հունվարի 1-ից հետո ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության եւ այդ համակարգերից օգտվող սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունները ենթակա են կարգավորման` ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգով: