Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-613-08.06.2005-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 12-րդ պարբերությունից հետո հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բովանդակությամբ`

«միեւնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.

հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացման, անվտանգության եւ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:»

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «մասով» բառը փոխարինել «եւ երկրորդ մասերով» բառերով, «համապատասխան» բառից հետո լրացնել «ստաժի» բառով:

Հոդված 3 . Օրենքի 9-րդ հոդվածի

1. 2-րդ մասը «մրցույթի արդյունքով» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ արտամրցութային կարգով» բառերով,

2. լրացնել նոր «31 » մասով հետեւյալբովանդակությամբ.

« 31 . Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ցածր է: Սույն կետով սահմանված դեպքերում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով» :

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի

1-ին մասը «նվազագույն մեծությունից առավելագույնը» բառերից հետո լրացնել «եթե քաղաքացիական ծառայողի միեւնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը:» բառերով,

4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:»

Հ ոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի

3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«3. Քաղաքացիական ծառայողին բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:

Քաղաքացիական ծառայողին առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար եւ առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի

2-րդ մասում «հիմք ընդունելով քաղաքացիական ծառայողի ներկայացրած հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը» բառերը փոխարինել.

«ա/ հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը

բ/ հիմք ընդունելով տվյալ մարմնում մեկ կիսամյակ եւ ավելի փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը» բառերով:
4-րդ մասը`

«որակյալ կատարման» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ ծառայողական /աշխատանքային/ պարտականությունները բարեխիղճ կատարելու»բառերով,

լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Քաղաքացիական ծառայողին հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգեւատրում տրվում է նրա մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:»

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի2-րդ կետը «քաղաքացիական ծառայողի» բառերից հետո լրացնել «կամ նրա ընտանիքի անդամի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի.

1. 2-րդկետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով:

2. 3-րդ կետըլրացնել նոր նախադասությամբ «Քաղաքացիական ծառայողին աշխատանքիցազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի

8-րդ մասը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ»բառով:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով»

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից:

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կիրարկումը ցույց տվեց, որ որոշակի իրավահարաբերությունների կարգավորման առումով այն պետք է լրամշակվի: Ուստի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

Օրենքի նախագծով հստակեցվում են «միեւնույն պաշտոն», «հատուկ առաջադրանք» հասկացությունները:

Նկատի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական ծառայության համակարգում տեղի են ունենում համապատասխան մարմինների վերակազմակերպում կամ կառուցվածքային փոփոխություններ, ուստի անհրաժեշտ է կանոնակարգել նման դեպքերում քաղաքացիական ծառայողների վարձատրության խնդիրները, ինչը եւ իրականացվել է սույն օրենքի նախագծով: Օրենքի նախագծում կարգավորվել է նաեւ արտամրցութային կարգով պաշտոն զբաղեցնելու դեպքում քաղաքացիական ծառայողի վարձատրության խնդիրը:

Սահմանվել է նաեւ հատուկ պայմաններում քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումների չափը:

Հստակեցվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի վճարման կարգը.օրենքի նախագծով քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատվելու դեպքում նախատեսվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրամադրել փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:

«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքը աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին նախատեսում է պարգեւատրում միայն հատուկ առաջադրանքի համար, սույն օրենքի նախագծով աշխատավարձի տնտեսված միջոցներից պարգեւատրման առաջարկվող մեխանիզմը այն դարձնում է առավել ճկուն, առաջարկելով պարգեւատրել նաեւ քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար:

Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները հնարավորություն կտան զգալիորեն լրացնել քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կիրարկման ժամանակ, ինչպես նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված օրենսդրական լուծում պահանջող խնդիրները: