Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «գույքի, եկամուտների եւ շահերի,» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ գլխում վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՇԱՀԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ»:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրման պարտականությունը».
2) 1-ին մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «աշխատակազմի քարտուղարների, 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնել «Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարի, Երեւան համայնքի ավագանու անդամների,» բառերը, իսկ «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո լրացնել «եւ գլխավոր » բառերը.
3) 2-րդ մասում «նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «աշխատակազմի քարտուղարների, 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների,» բառերը, «նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարը, Երեւան համայնքի ավագանու անդամները» բառերը, իսկ «գույքի, եկամուտների եւ շահերի» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի» բառերով.
4) 3-րդ մասում «գույքի եւ եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների եւ ծախսերի» բառերով, իսկ «հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն» բառերից հետո լրացնել «եւ գլխավոր » բառերով.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 4.1. մասով.
«4.1. Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունները ստանձնելիս ծախսերի հայտարարագիր չեն ներկայացնում:».
6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրում ներկայացնում են իրենց գույքի եւ եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրերում` գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալներ:».
7) 5.1-րդ մասում` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձինք մեկամսյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր:» նախադասությունից հետո լրացնել հետեւյալ նախադասությունը.
«Հայտարարատու պաշտոնատար անձը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր:».
8) 5.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.2. Իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնի ստանձնման հայտարարագրի բովանդակության եւ ներկայացման կարգի համար սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները` բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքերի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագրում ներառվում են հայտարարագրման ենթակա գործարքին նախորդող տարվա կամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու որոշման ընդունմանը նախորդող` 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ: Իրավիճակային հայտարարագիրը ենթակա չէ հրապարակման: Իրավիճակային հայտարարագրի ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:».
9) 7-րդ եւ 8-րդ մասերում «գույքի եւ եկամուտների» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների եւ ծախսերի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի վերնագրից հանել «եւ հայտարարագրում փոփոխություն կատարելը» բառերը:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «Հայտարարատու պաշտոնատար անձը» բառերից առաջ լրացնել «Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված եւ չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո քառօրյա ժամկետում:» բառերը:
Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայտարարագիրը ներառում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող`
1) անշարժ գույքը` հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, ստորգետնյա եւ վերգետնյա շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը.
2) տրանսպորտի միջոցը` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային, երկաթուղային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ-ը, կամ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ-ը, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) բաժնային արժեթղթեր, այլ ներդրումը հավաստող փաստաթղթերը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը), ինչպես նաեւ պարտքային արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը, բացառությամբ բանկային վկայագրի).
4) հանձնված, վերադարձված փոխառությունը.
5) բանկային ավանդը.
6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված` չորս միլիոն դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող ցանկացած գույք (այսուհետ` թանկարժեք գույք).
7) դրամական միջոցները (այդ թվում` բանկում ունեցած):».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Հայտարարագրում (բացառությամբ պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագրի) ներառվում է նաեւ հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:
1.2. Սույն օրենքի իմաստով փաստացի տիրապետվող գույք է համարվում հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող, բայց վերջինիս կողմից վերահսկվող սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գույքը կամ հաշվետու ժամանակահատվածում 90 եւ ավելի օր փաստացի տիրապետվող կամ օգտագործվող (անկախ նշված իրավունքների պետական գրանցումից) անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը (բացառությամբ աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում անձի տիրապետմանը հանձնված անշարժ գույքի, տրանսպորտի միջոցի) թանկարժեք գույքը: Գույքը համարվում է հայտարարատուի կողմից վերահսկվող, եթե ձեռք է բերվել հայտարարատուի օգտին կամ հաշվին կամ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ գույքը փաստացի տնօրինում է հայտարարատուն:».
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գույքը հայտարարագրելիս նշվում են`
1) անշարժ գույքի դեպքում` անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրի հասցեն, գույքի հաշվառման համարը, մակերեսը, սեփականության տեսակը (անձնական կամ ընդհանուր), ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, համասեփականատիրոջ բաժինը, նրա անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը եւ նրանց միջեւ առկա կապի բնույթը, գույքը ձեռք բերելու տարին եւ եղանակը.
2) տրանսպորտի միջոցի դեպքում` տրանսպորտի տեսակը, մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, ձեռք բերելու տարին եւ եղանակը.
3) արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման դեպքում` արժեթղթի եւ (կամ) այլ ներդրման տեսակը, գինը (արժեքը), արժույթը, ձեռք բերելու տարին, ընկերության անվանումը, բաժնեմասնակցության տոկոսը, ումից է այն ձեռք բերվել` նշելով նրա անվանումը կամ անունը, ազգանունը եւ հայրանունը, հասցեն, նրանց միջեւ առկա կապի բնույթը.
4) հանձնված, վերադարձված փոխառության դեպքում` փոխառության գումարը (չափը), արժույթը, փոխառության հանձնելու տոկոսադրույքը, պարտապանի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, նրանց միջեւ առկա կապի բնույթը.
5) բանկային ավանդի դեպքում` հաստատության անվանումը, գտնվելու վայրը (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է), բանկային ավանդի չափը.
6) թանկարժեք գույքի դեպքում` գույքի անվանումը, նկարագրությունը, գույքը ձեռք բերելու տարին եւ եղանակը, գործարքի արժեքը, արժույթը.
7) դրամական միջոցի դեպքում` դրամական միջոցի չափը, ծագման աղբյուրը, տեսակը, արժույթը:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 3.1-րդ մասով.
«3.1. Հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքի դեպքում ներառվում են նաեւ գույքի սեփականատիրոջ անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը եւ նրանց միջեւ առկա կապի բնույթը:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 6.1-րդ մասով.
«6.1. Բանկային ավանդի դեպքում` տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ավանդի չափը, արժույթը, հաստատության անվանումը եւ գտնվելու վայրը (եթե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է):»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 40.1-ին հոդվածով.
«Հոդված 40.1 Ծախսերի հայտարարագրի բովանդակությունը
1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված ծախսերը:
2. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով կատարված հետեւյալ ծախսերը.
1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը.
2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.
3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.
4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.
5) վարկի մարմանն ուղղված վճարումները.
6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.
7) ցանկացած այլ ծախս, որի միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-7-րդ կետերով սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
4. Ծախսերը հայտարարագրելիս նշվում են.
1) ծախսի տեսակը.
2) կատարված ծախսի բովանդակությունը.
3) ծախսի չափը (գումարը).
4) ծախսի արժույթը:
5. Պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնեական պարտականություններն դադարեցնելու օրը կատարած ծախսերը:»:
Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) ստացված փոխառությունները.».
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 3.1. կետով.
«3.1.) ստացված վարկերը (այդ թվում` հիփոթեքային).».
3) 6-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) եկամտի ստացման աղբյուրը` եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը եւ հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի եւ նրանց միջեւ առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն.».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ մասերով.
«6.1. Ստացված փոխառությունը հայտարարագրելիս նշվում են նաեւ տարեկան հայտարարագրի դեպքում` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում` համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ փոխառության մայր գումարի մնացորդի չափը:
6.2.Վարկը հայտարարագրելիս նշվում են նաեւ վարկի անվանական տոկոսադրույքը, նպատակային նշանակությունը, տարեկան հայտարարագրի դեպքում` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում` համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը, իսկ հիփոթեքի դեպքում` հիփոթեքի առարկան, դրա գտնվելու վայրը եւ չափը:».
5) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հայտարարագրման ենթակա չէ հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամտի տեսակը կամ դրանց հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների:».
6) 9-րդ մասից հանել «սույն օրենքի իմաստով» բառերը:
Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «հանձնումից հետ անմիջապես» բառերը փոխարինել «հանձնման օրվան հաջորդող հինգերորդ օրը» բառերով:
Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
2. Հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք առաջին անգամ ծախսերի վերաբերյալ տվյալներ են ներկայացնում 2020 թվականի տարեկան հայտարարագրում` 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների աշխատակազմի քարտուղարները, ավագանու անդամները, Երեւան համայնքի աշխատակազմի քարտուղարը, Երեւան համայնքի ավագանու անդամները մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր:
4. 2020 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնեական պարտականություններն ստանձնած կամ դադարեցրած հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:
5. 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ դատավորի պաշտոնավարող օգնականները մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր: 2020 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած եւ 30 օրվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում չնշանակված դատավորի օգնականները մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների դադարեցման հայտարարագիր:
6. 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական պարտականությունները ստանձնած կամ դադարեցրած սույն հոդվածի 2-5-րդ մասերով չնախատեսված եւ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2020 թվականի N 1186 - Ա
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հուլիսի 20
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հուլիսի 2020 թվականի N 835 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հուլիսի 23
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1186-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ