Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերից հանել «գործընթացի» բառը:
Հոդված 2. Oրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասից հանել «գործընթացում» բառը:
Հոդված 3.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ»: |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ավտոտրանսպորտային միջոցների վրա սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրված հավատարմագրերը: