Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2006-2007 թվականների մասնավորեցման նպատակները
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (17 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-188-Ն) համապատասխան եւ նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:
2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2006-2007 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝
ա) առեւտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը.
բ) պետական գույքի մասնավորեցման այն ձեւերի (մրցույթ, ուղղակի վաճառք) կամ դրանց համակցության լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առեւտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը.
գ) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) առեւտրային կազմակերպությունների թվի հետեւողական կրճատումը եւ մասնավոր հատվածի շրջանակների ընդլայնումը.
դ) մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը եւ սույն ծրագրի գործողության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացն ավարտելը.
ե) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը՝
Մասնավորեցման նախորդ ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1995 թվականի ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը, «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին», «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» եւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
2. Սույն օրենքում օգտագործվում են նաեւ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները:
Հոդված 3. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները
1. Ծրագրում ընդգրկված՝ մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են՝
ա) «փոքր » օբյեկտների, արտադրական եւ սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը կամ ապապետականացումը ավարտելը.
բ) ծրագրում ընդգրկված գիտաարտադրական եւ գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցումն ավարտելը.
գ) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն առեւտրային կազմակերպությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:
Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը եւ ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում
1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն՝
ա) քաղաքացիական պաշտպանության եւ մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.
բ) երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերեւութաբանության ճյուղերի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
գ) պետական ռեզերվների եւ մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.
դ) ստանդարտացման եւ չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
ե) միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիները եւ ավտոճանապարհները, Երեւանի մետրոպոլիտենը, գնացքների երթեւեկության եւ օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյունները.
զ) ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.
է) պետական ոչ առեւտրային կազմակերպությունները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում եւ դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝
ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ եւ այլն) եւ ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական եւ մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).
բ) պաշտպանական եւ անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում եւ դրանց կից տարածքներում:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:
Հոդված 5. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, անավարտ շինարարության եւ «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով
1. Սույն ծրագրի մաս է կազմում 2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների N 1 ցանկը :
2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս եւ ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեւերով:
3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր ճանաչելու արդյունքում գնոդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:
4. Սույն ծրագրի մաս են հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները եւ առանձնացված գույքի տարրերը:
Ծրագրի մաս են կազմում նաեւ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» եւ անավարտ շինարարության օբյեկտները՝ դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբականան անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:
5. Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված՝ սույն ծրագրի N 2 ցանկով նախատեսված ընկերությունները հանվում են ծրագրից:
Հոդված 6. Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործումը
1. Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:
Հոդված 7. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում եւ մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:
«Փոքր» օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
(դրամով) |
(գնահատված արժեքի նկատմամբ՝ տոկոսով) |
(անգամ) |
|
Մինչեւ 500.000 | |||
500.001-1.000.000 | |||
1.000.001-1.500.000 | |||
1.500.001-2.000.000 | |||
2.000.001-3.000.000 | |||
3.000.001-4.000.000 | |||
4.000.001-5.000.000 | |||
5.000.001-6.000.000 | |||
6.000.001-7.000.000 | |||
7.000.001-8.000.000 | |||
8.000.001-9.000.000 | |||
9.000.001-10.000.000 | |||
10.000.001-11.000.000 | |||
11.000.001-12.000.000 | |||
12.000.001-13.000.000 | |||
13.000.001-14.000.000 | |||
14.000.001-15.000.000 | |||
15.000.001-16.000.000 | |||
16.000.001-18.000.000 | |||
18.000.001-20.000.000 | |||
20.000.001-ից ավելի |
2. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը: Այդ դեպքում կառավարության սահմանած կարգով կիրառվում է զեղչ՝ վճարման պահին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:
3. Մասնավորեցված օբեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդը ստանձնում է օբյեկտի գնի մնացորդի վճարման պարտավորությունը նույն պայմանով եւ գրավի իրավունքը պահպանվում է մինչեւ գույքի արժեքի լրիվ վճարման պահը:
4. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների եւ վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանել տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ եւ ժամանակացույց:
Հոդված 8. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների
1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված անձինք, կամ պետական, տարածքային կառավարման մարմինները, ընդ որում՝
- լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս եւ տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաեւ առաջարկություններ՝ այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.
- կարող են հրավիրվել նաեւ մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որի հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների եւ պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը եւ այլն.
- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր կամ հրավիրվում են անկախ փորձագետներ եւ խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերովընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:
Հոդված 9. Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները
1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարել կամ վերակազմակերպել (միաձուլել, միավորել, բաժանել, առանձնացնել, վերակազմավորել), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության պետական եւ տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես՝ բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատակիցների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեության հետ չառնչվող սոցիալական ուղղվածություն ունեցող եւ այլ անհատույց գործարքներ:
2. Ծրագրում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների մասնավորեցման (լուծարման) եւ (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
3. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով:
Հոդված 10. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները
1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝
ա) հասարակությանը եւ հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.
բ) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը եւ նրանց հետ բանակցություններ վարելը.
գ) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական եւ գործնական ուսուցում կազմակերպելը.
դ) մասնավորեցում իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման եւ լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.
ե) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի հիմնարկներին եւ կառուցվածքային ստորաբաժանումներին տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը:
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ գործողության ժամկետը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների
ը/կ |
||||
Հատուկ ծրագրեր | ||||
«Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ | քաղ. Երեւան, Արին Բերդի 27 |
|||
«Վեբեր» ՓԲԸ | քաղ. Երեւան, Վարդանանց 8 |
|||
«Գառնի-Լեռ» ԲԲԸ | քաղ. Երեւան, Ֆուչիկի 27 |
|||
Գիտություն | ||||
«Կոմետա - 1» ՓԲԸ | քաղ. Աշտարակ, Գիտավան |
|||
Այլ | ||||
«Տեղեկատվական -մարքեթինգային կենտրոն» ՓԲԸ | քաղ. Երեւան, Մ. Մկրտչյան 5 |
|||
«Նոր ներդրումներ» ՓԲԸ | քաղ. Երեւան, Խորենացու 26ա |
|||
«Վանաձոր-Թեստ» ՓԲԸ | քաղ. Վանաձոր, Երեւանյան խճ. 94 | |||
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն | ||||
«Էներգակարգաբերում» ՓԲԸ | քաղ. Երեւան, Այգեձորի 67 |
|||
«Հայէներգո» ՓԲԸ-ի «Էներգամատսերվիս» ԴՓԲԸ | քաղ. Երեւան, Աբովյան 27, Շարուրի 32ա |
|||
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ | քաղ. Երեւան, Մյասնիկյան
պողոտա 5/1 |
|||
«Ատոմսերվիս» ՓԲԸ | քաղ. Մեծամոր,
ՀԱԷԿ -ի տարածք |
|||
«Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» ՓԲԸ | քաղ. Երեւան,
Վաղարշյան 20 |
|||
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն | ||||
«Կենտրոնական արտադրական լաբորատորիա» ՊՓԲԸ | քաղ. Երեւան,
Ազատ Վշտունու 73 |
|||
«Ջրշին» ՊՓԲԸ | քաղ. Երեւան,
Վարդանանց 13, Վաղարշյան 12 |
|||
«Մխչյանի գ/կ տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման» ՊՓԲԸ | Արարատի մարզ, գ.Մխչյան | Ցանկում ընդգրկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության առաջարկությամբ | ||
«Իջեւանի գյուղկենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ | քաղ. Իջեւան | |||
«Մարտունու գյուղկենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ | քաղ. Մարտունի | |||
«Սիսիանի գյուղկենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ | քաղ. Սիսիան | |||
«Ստեփանավանի գյուղկենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ | քաղ. Ստեփանավան | |||
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարություն | ||||
«Հայավտոկայարան» ՓԲԸ | քաղ. Երեւան, Սեւանի խճուղի 1 |
|||
«Ռադիո» ՓԲԸ | Գեղարքունիքի մարզ, գ.Նորատուս |
|||
«Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ «Տրանսնախագիծ» ՓԲԸ | քաղ. Երեւան, Դավիթ Անհաղթի 23 |
|||
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն | ||||
«Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ | քաղ. Երեւան, Դավիթ Անհաղթի 23 |
|||
«Գնագոյացման հաշվողական ինֆորմացիոն կենտրոն» ՓԲԸ | քաղ. Երեւան, Չարենցի 1բ |
|||
«Արտագերատեսչական պետփորձաքննություն» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Չարենցի 1բ |
Ցանկում ընդգրկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության առաջարկությամբ | ||
ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն | ||||
«Ավտոտրանսպորտի» ՓԲԸ | քաղ. Երեւան, Խանջյան 13ա |
|||
«Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց» ՓԲԸ | քաղ. Գյումրի, Սվերդլովի 354 |
|||
«Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց» ՊՓԲԸ | քաղ. Գավառ, Հացառատ թաղամաս |
|||
«Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց» ՊՓԲԸ | քաղ. Իջեւան, Նար-Դոսի 17 |
|||
«Հուշարձանների վերականգնման «Վայք» արվեստանոց» ՊՓԲԸ | Վայոց Ձորի մարզ, գ.Արփի |
|||
«Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» ՊՓԲԸ | քաղ. Սիսիան, Շաքե |
|||
«ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Կառավարական շենք 3 |
|||
«Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց» ՊՓԲԸ | Լոռու մարզ, Թումանայանի տարածք քաղ. Ալավերդի |
|||
«Արագածոտն արվեստանոց» ՓԲԸ | քաղ.Աշտարակ, Աբովյան 5 |
Ցանկում ընդգրկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության առաջարկությամբ | ||
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն | ||||
«Անալիտիկ» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Կոմիտասի 29 |
|||
«Էկոսերվիս» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Չարենցի 46 |
Ցանկում ընդգրկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության առաջարկությամբ | ||
Երեւանի քաղաքապետարան | ||||
«Շինվերանորոգում» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Տիգրան Մեծի 9, Մամիկոնյանց 46 |
|||
«Երվերելակ» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Պուշկինի 58 |
|||
«Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Ն.Զարյան 22 |
|||
«Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ | քաղ. Երեւան, Դավիթաշեն 2 թաղ. 2 շ. |
|||
Կոտայքի մարզպետարան | ||||
«Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Աբովյան, Պիոներական 2 |
|||
«Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Հրազդան, Կենտրոն 18շենք |
|||
«Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Չարենցավան, 6-րդ թաղ. 12 շենք, 1-ին հարկ |
|||
Արագածոտնի մարզպետարան | ||||
«Արուճի սերմնաբուծական պետական» ՓԲԸ | Արագածոտնի մարզ, գ. Արուճ |
|||
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | ||||
«Երեւանի քաղաքային տեսացանց» ՓԲԸ | քաղ. Երեւան, Խորենացու 43 |

Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից
1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (27 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-201-Ն) հաստատված՝ «2001-2003 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների), մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) եւ անավարտ շինարարության օբյեկտների» ցանկից (Ցանկ N 1) հանել հետեւյալ տողերը՝
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ընկերությունների ցանկից՝
210. | «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ | քաղ. Երեւան, Հրազդանի կիրճ, Եր ՀԷԿ-2 |
||
216. | «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ | Սյունիքի մարզ, գ. Տաթեւ, գ. Որոտան, գ. Շամբ, գ. Շաղատ |
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկից՝
328. | «Մխչյանի մեխանիկական վերանորոգման գործարան» ՊՓԲԸ | Արարատի մարզ, գ. Մխչյան |
||
329. | «Մասիսի մեխանիկական վերանորոգման գործարան» ՊՓԲԸ | Արարատի մարզ, գ. Հայանիստ |
||
330. | «Արտաշատի շարժական մեքենայացված շարասյուն» ՊՓԲԸ | Արարատի մարզ, գ. Շահումյան |
գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ընկերությունների ցանկից՝
375. | «Երեւանի բեռնման բեռնաթափման ուղեմաս» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Արարատյան փող. 90 |
դ) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ընկերությունների ցանկից՝
578. | Երեւանի երիտասարդական կամերային թատրոն | քաղ. Երեւան, Մեսրոպ Մաշտոցի 58 |
ե) Երեւանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկից՝
819. | 62173 | «Էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Բագրատունյաց 44 |
զ) Արմավիրի մարզպետարանի ընկերությունների ցանկից՝
62179 | «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Վաղարշապատ, Բաղրամյան 26 |
||
62180 | «Վաղարշապատի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Վաղարշապատ, Սպանդարյան 1 |
||
«Արմավիրի պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Արմավիր, Թումանյան 3 |
|||
62182 | «Արմավիրի մանկական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Արմավիր, Արարատյան 5 |
է) Մասնավորեցման նախորդ ծրագրերին համապատասխան մասնավորեցված եւ 2001-2003 թվականներին մասնավորեցման առաջարկվող 50 տոկոսից պակաս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից՝
«Հայարդնախագիծ» ՓԲԸ | քաղ. Երեւան, Տիգրան Մեծի 4 |
2. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-463-Ն.) հաստատված՝ Երեւանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկից հանել հետեւյալ տողը՝
«4 կլինիկական ծննդատուն» ԱՊՓԲԸ | քաղ. Երեւան, Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան 6: |